Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը

Լուրեր

26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2025 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի, ինչպես նաև վարժական հավաքների մշտադիտարկման զեկույցը։ Կազմակերպության տվյալներով՝ տարվա ընթացքում զորակոչի և վարժական հավաքների հետ կապված խնդիրներով իրենց դիմել է 122 անձ, իսկ 72 զորակոչիկներից 11-ի դեպքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը հետագայում փոփոխվել է։

 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շուրջ 20 տարի իրականացնում է զորակոչի գործընթացի մշտադիտարկում, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց, զորակոչիկների իրավունքների և պարտականություների շարունակական իրազեկում և իրավական խորհրդատվության տրամադրում։

Սույն զեկույցն անդրադառնում է ոչ միայն զորակոչի կազմակերպման և իրականացման խնդիրներին, այլ նաև դիտարկում է վարժական հավաքների կազմակերպման և անցկացման ընթացքը՝ ներկայացնելով պահեստազորում հաշվառված անձանց կողմից բարձրաձայնված խնդիրները։

2025 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչի, զինվորական հաշվառման ենթակա, պահեստազորում հաշվառված անձանց վարժական հավաքների հետ կապված հարցերով Կազմակերպություն է դիմել 122 անձ, որոնցից՝

72 (59 %) զորակոչիկ,

39 (32 %) պահեստազորում հաշվառված անձ,

8 (7 %) օրենքի պահանջների խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացի,

3 (2 %) զինվորական հաշվառման ենթակա անձ։

Զորակոչիկների 86 %-ը դիմել է ոչ պատշաճ բժշկական հետազոտության, առողջական վիճակի զննության արդյունքների հետ անհամաձայնության, առողջական խնդրի առկայությամբ զինվորական ծառայության ենթակա լինելու մասին խորհրդատվություն ստանալու նպատակով։

2025 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպությանը դիմած 72 զորակոչիկներից 11-ի վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը փոփոխվել է, մասնավորապես․

5-ին տրամադրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ բուժման նպատակով,

1-ը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար՝ առողջական վիճակի պատճառով,

5-ը ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար՝ առողջական վիճակի պատճառով։

Ամփոփելով 2025 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի, ինչպես նաև վարժական հավաքների իրականացման գործընթացը՝ Կազմակերպությունը Զեկույցում ներկայացրել է արձանագրված օրենսդրական և դրա կիրառման հիմնական խնդիրները։

  • Օրենքով ամրագրված չեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչի ընթացքում զինվորական ծառայությանը զորակոչիկին պիտանի ճանաչելու վերաբերյալ ընդունված վարչական ակտերի՝ ԿԲՀ եզրակացությունների, գործողության կամ անգործության դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի քննության և դրա շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների կատարման այնպիսի ժամկետներ, որպեսզի վերջնական դատական ակտը ուժի մեջ մտնի մինչև զորակոչի ավարտը։
  • 2025 թվականին ՀՀ կառավարության 2018 թ. N 404-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների մի մասը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար քաղաքացու զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը չի համապատասխանում զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում պետության ստանձնած պարտավորություններին, որտեղ վատթարացնող փոփոխությունների էությունը կայանում է նախկին «զինվորական ծառայությանը ոչ պիտանի» դրույթը առանց հիմնավորման «ժամանակավորապես ոչ պիտանի» դրույթով փոխարինմամբ։
  • Զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշմամբ սահմանելը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ Կառավարության փոփոխության կամ պաշտպանության ոլորտում քաղաքականության փոփոխության դեպքում հիվանդությունների ցանկը և պիտանիության չափանիշները կարող են փոփոխվել գործադիր իշխանության հայեցողությամբ՝ առանց խորհրդարանական վերահսկողության։
  • Զինվորական ծառայության ավարտից հետո որոշ զինծառայողների մոտ արձանագրվում է առողջական վիճակի վատթարացում, մինչդեռ օրենքով դեռևս ամրագրված չէ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց առաջ զինծառայողների առողջական վիճակի պատշաճ և համալիր հետազոտության իրականացման դրույթը, որպիսին առկա է զորակոչի դեպքում։
  • Զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչվելուց հետո քաղաքացիները հաճախ բախվում են վարչարարական դժվարությունների՝ զինվորական հաշվառման, զինվորական գրքույկի ստացման ընթացքում, քանի որ գործող կարգավորումները միատեսակ չեն կիրառվում։
  • Զինվորական ծառայության 24 ամիս ժամկետը 18 ամիս տևողությամբ փոխարինելու մասին օրենքը դրական գնահատելով հանդերձ՝ արձանագրում ենք, որ նշված իրավակարգավորման պայմաններում տարբեր զորակոչերի շրջանակներում զորակոչված զինծառայողների միջև ձևավորվում է իրավական անհամաչափություն։
  • Բժշկական փորձաքննությունների որակը շարունակում է մնալ զորակոչի ամենախնդրահարույց փուլերից մեկը, քանի որ զորակոչիկների գանգատները շարունակում են անտեսվել, զինվորական բժշկական հանձնաժողովները զորակոչիկներին ոչ բոլոր առողջական խնդիրների հիման վրա են ուղեգրում բժշկական զննությունների, չի իրականացվում զորակոչիկների առողջական վիճակի ամբողջական, համալիր հետազոտություն, ինչի արդյունքում զինվորական ծառայությանը զորակոչիկի պիտանիության մասին որոշումը փաստացի կայացվում է առողջական վիճակի թերի հետազոտությունների հիման վրա։
  • Զորակոչային բժշկական հանձնաժողովների կողմից հակասական մոտեցում է դրսևորվում զորակոչիկների՝ սեփական ֆինանսական միջոցներով բժշկական հետազոտությունների իրականացման հարցում, իսկ բժշկական հաստատությունները շարունակում են հրաժարվել զորակոչային տարիքի անձանց իրենց սեփական ֆինանսական միջոցներով հետազոտելուց, նշելով, որ կա «հստակ ցուցում չհետազոտելու 17 տարեկանից բարձր արական սեռի քաղաքացիներին»։
  • Զորակոչիկների բժշկական հետազոտությունների ընթացքում չի ապահովվում անձի գաղտնիության իրավունքը. զորակոչիկների արտաքին մարմնական զննությունն իրականացվում է այլ զորակոչիկների ներկայությամբ։
  • Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը դրական քայլ է, սակայն բժշկական հանձնաժողովների եզրակացությունների չտեղադրումը և առողջական վիճակի հետազոտման ակտերի ուշ տեղադրումն էապես սահմանափակում է վարչական կամ դատական կարգով բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացումը։
  • Չնայած ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման 12-րդ հոդվածով սահմանված կարգին, պահեստազորայիններին վարժական հավաքների ներգրավելիս հաշվի չեն առնվում վերջիններիս քաղաքացիական մասնագիտությունները, որոնք կարող են համարժեք կիրառվել պաշտպանության և անվտանգության ոլորտում, ինչպես նաև սահմանված չեն ընտրության այնպիսի չափանիշներ, որոնք հաշվի կառնեն ընտանեկան դրությունը կամ աշխատանքային պայմանները։
  • Վարժական հավաքների ընթացքում պահեստազորայիններն իրականացնում են մարտական հերթապահություն, որը չի կարող համարվել վերապատրաստում, քանի որ վարժական հավաքներին ներգրավվողները որպես կանոն այն անձինք են, ովքեր զինվորական ծառայություն, այդ թվում նաև մարտական հերթապահություն են իրականացրել տարիներ առաջ կամ ընդհանրապես չեն ներգրավվել մարտական հերթապահության մեջ, հետևաբար առանց պատշաճ մակարդակի պատրաստության մարտական հերթապահության իրականացումը չափազանց վտանգավոր է։
  • Օրենքով և ենթաօրենսդրական ակտերով ամրագրված չէ կարգավորում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և հետագայում այլ՝ զենք կրելու արգելք նախատեսող կրոնական համոզմունքների հարող անձանց վարժական հավաքների ներգրավելու կամ դրանցից ազատելու վերաբերյալ։
  • Գործնականում քաղաքացիներին պահեստազորայինների վարժական հավաքներին ներգրավելու վերաբերյալ ծանուցումները որոշ դեպքերում ուղարկվում են աշխատանքի վայր և դրանք ստանում է գործատուն, այլ ոչ թե վարժական հավաքի ենթակա քաղաքացին, ինչը օրենքով սահմանված պատշաճ ծանուցում չի համարվում։
  • Բարձր աշխատավարձ ստացող և վարկային կամ հիփոթեքային պարտավորություններ ունեցող քաղաքացիներին, հատկապես՝ անհատ ձեռներեցներին վարժական հավաքների ներգրավելու դեպքում վերջիններս ունենում են ֆինանսական խնդիրներ ֆինանսական պարտավորությունները կատարելու տեսանկյունից, ինչպես նաև հաշվի չի առնվում պահեստազորայինների սեզոնային աշխատանքով զբաղվելու հանգամանքը»։