Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին

Լուրեր

26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 201.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցվել է, իսկ հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին։ Դատախազության տվյալներով՝ համայնքի տիրապետմանն այս պահին վերադարձվել է զբոսայգու տարածքում գտնվող 16 հողատարածք, իսկ ևս մեկ՝ 0.03 հա մակերեսով հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանն ու օգտագործմանը։

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող՝ 201.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիոն 377 հազար դրամ է:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի օգոստոսի 25-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:

Առ այսօր Տավուշի մարզի Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ 16 հողատարածքները՝

1. Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող՝ 201.6 քմ մակերեսով հողամասը,
2. Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասը,
3. Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,
4. Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
5. Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
6. Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
7. Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
8. Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
9. Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
10. Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
11. Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
12. Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
13. Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
14. Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
15. Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը,
16. Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը»,- ասված է ԳԴ-ի տարածած հաղորդագրությունում։