Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
Երևանում օգոստոսի 25-ին մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ժամը 15։00-ին կհանդիպեն գերմանական «Վայլիմդորֆը» և իսլանդական «Ռեյկյավիկը»։
19:00-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտը»: Երևանյան թիմի մրցակիցը էստոնական «Տալլինն» է։
Հանդիպումները կկայանան Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում:

