Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին՝ դրանք որակելով քաղաքական ճնշման և ընդդիմախոսներին լռեցնելու փորձ։

Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գրիգորյանը հեղափոխության մեջ «փող չտեսնելուց» հետո դարձել է «սանասարական» պատգամավորը հակադարձեց, որ եթե իր նպատակը փող աշխատելը լիներ, ինքը կմնար իշխանական թիմում։ Գրիգորյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո ինքը հնչեցրել է իր քաղաքական գնահատականը և դիրքորոշումը։

«Եթե ես իսկապես ուզենայի փող աշխատել, ես, վստահաբար, կմնայի այդ թիմում և իրենց նման փող կաշխատեի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ պատրաստ է հրաժարվել մանդատից, եթե իր քաղաքական գործունեության ընթացքում որևէ մեկը իրեն թեկուզ 10 դրամ է տվել քաղաքական գործունեության համար։

Գրիգորյանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ իրեն ուղղված «կրքոտ հռետորի հետևից քաղաքականություն մտնելու» և «քոչարյանասերժական կլանի ներկայացուցիչ» դառնալու մասին հայտարարություններին։

Նրա խոսքով՝ Փաշինյանի այդ բնորոշումները բովանդակային պատասխան չեն պահանջում, իսկ ինքը քաղաքականություն է մտել իշխանափոխության օրակարգին աջակցելով, սակայն հետագայում Փաշինյանը այդ օրակարգը փոխել է։

«Ի՞նչ է ասում․ որ ես, այո՛, քաղաքականություն մուտք եմ գործել՝ սատարելով իշխանափոխության օրակարգը, և ճիշտ է ասում, բայց հետո ինքը այդ իշխանափոխության օրակարգի հետ ի՞նչ արեց․ դարձրեց Արցախի հանձնման օրակարգ, որը իմ օրակարգը չի եղել, և ես, բնականաբար, չէի կարող շարունակել այդ իշխանության մաս կազմել»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան