Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դուք 50+ չեք հավաքել» ընդդիմության հայտարարություններին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ եթե ընդդիմադիրները նախընտրական շրջանում ընտրակաշառքներ չբաժանեին, իշխանությունը շատ ավելի բարձր տոկոսներ կգրանցեր։

«Ասում են՝ դուք 50+ չեք հավաքել։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի ներկայացուցիչներին հարյուրներով մեղադրում են հազարավոր ընտրակաշառքներ բաժանելու մեջ։ Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 50+ էլ կունենայինք, 51+ էլ կունենայինք, 55+ էլ կունենայինք։ Համակերպվե՛ք մեր օրենքների հետ․ սա խորհրդարանական հանրապետություն է, որտեղ օրենքով սահմանված ձայներ հավաքած ուժը միանձնյա ձևավորում է կառավարություն։ Չհամակերպվե՞ք՝ ձեր պրոբլեմն է»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանի նշած «երեք պառակտումներին»՝ Հարությունյանը հակադարձեց․

«Սփյուռքին դո՛ւք ներգրավեցիք արատավոր երևույթների մեջ՝ սամալյոտներով, վագոններով, ավտոներով բերման ենթարկելով, իսկ հետո ասում եք՝ վատ վերաբերմունք է ձևավորվում։ Դո՛ւք եք մեղավոր, որ բերել էիք մարդկանց, ովքեր ասում էին՝ «ժամը 7-ին ցվրվելու ենք, որովհետև խառնելու են վիճակը։ Եկեղեցու պետը 2020-ի պատերազմից հետո ձեր խմբով վեր է կենում, ասում՝ վարչապետը պետք է հեռանա։ 2021-ի ընտրություններից հետո ասում է՝ «չեմ ընդունում արդյունքները, անժամկետ է իմ պահանջը»։ Դրանից հետո շարժումներ է առաջնորդում, ասում է՝ կապ չունեմ, բայց ներսից հստակ ինֆորմացիա կա, թե ոնց է խրախուսում։ Ավելի մեծ պառակտիչ, քան նա է, այսօր դժվար թե գտնեք, նա հոգևոր կյանքի հետ զրո առնչություն ունի։ Որևէ իրեն հարգող վերլուծաբան չի կարող ասել, որ մեր պետությունն այսօր ավելի քիչ անկախ է կամ պակաս ուժեղ, քան երբևէ»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան