Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
Հասարակություն
25.08.2026 | 12:49
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Պաշտպանը շատ մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ Քոչարյանի մեղադրանքը կապված է որպես նախագահ պաշտոնավարման շրջանում Կառավարության ինչ-որ որոշումներ վավերացնելու հետ:
Պաշտպանը միաժամանակ հայտարարեց, որ նրան վերագրվող արարքները կապ չունեն Քրեական օրենսգրքի առաջադրված հոդվածի հետ:
Արաքս Մամուլյան

