ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները կապում է իշխանության՝ ընդդիմադիր ուժերին մեկուսացնելու և քաղաքական դաշտը մաքրելու քաղաքականության հետ։

Սաղաթելյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլոր քաղաքական ուժերին, որոնք կարող են խոչընդոտել իր ծրագրերի իրականացմանը, տարբեր հոդվածներով ձերբակալել, մեկուսացնել և սեփականությունից զրկել։

«Այսօր Քոչարյանի ընտանիքն ա, վաղը կլինի մեկ ուրիշի ընտանիքը, էն մյուս օրը՝ մեկ այլ ընդդիմադիր ուժի, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի ազատության մեջ չպետք է լինի»,– ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Փաշինյանի հայտարարություններից ժամեր անց իրավապահների գործողությունները վկայում են ուղիղ հրահանգի մասին, Սաղաթելյանը նշեց, որ գործընթացը, իր համոզմամբ, վաղուց էր սկսվել։

«Ես չեմ կարծում էս պրոցեսը հենց գիշերը պլանավորվեց, սա գործընթաց էր, երեկ հայտարարեց, էսօր արեցին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ եղել է քաղաքական հրահանգով և կոնկրետ նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության ծրագրի ներկայացմանը սուր բանավեճ տեղի ունեցավ վարչապետի և Լևոն Քոչարյանի միջև:

«Եթե երկրի վարչապետը ասում է այսինչը պետք է նստի, այսինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չէ, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար Դուք պայքարել ու եկել եք։ Բա պոզով-պոչո՞վ է այս պատվերը լինում, ափաշքյարա, օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։ Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը մեզնից ուզում է այս, ես հավատում եմ, բայց նաև դա ինչի՞ է այդպես, որովհետև տարիներով եղած վատի վրա այնքան մեծ դոզա սուտ եք ավելացրել, Ձեզնից էլ պահանջում են․․․ իսկ մեզնից գիտե՞ք ինչ են պահանջում, մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի՞ է մինչև հիմա կարողանում լինել այդտեղ»,- Նիկոլ Փաշինյանին դիմելով ասել էր Քոչարյանը:

Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ էր արել Քոչարյանին չափավորել խոսքը։ Նա նաև նախազգուշացում էր հայտարարել ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին «պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտության համար։

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Քոչարյանին, ասել էր. «Եկեք քաղաքական էմոցիան, ճաշակները, գնահատականները թողնենք մի կողմ։ Դուք ինչի՞ եք միլիոնատեր, Դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր։ Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Գնում ես քաղաքի հյուսիս, ձերն ա, գնում ես հարավ՝ ձերն ա, գնում ես արևմուտք՝ ձերն ա։ Լավ, ամեն ինչ դնենք մի կողմ։ Դուք 10 տարի եղել եք իշխանություն, ես էլ արդեն ութ տարուց ավելի վարչապետ եմ, ես ինչի՞ միլիոնատեր չեմ, Դուք ինչի՞ եք միլիոնատեր, բացատրեք ինչո՞ւ եք միլիոնատեր, այդ ունեցվածքը որտեղի՞ց Ձեզ։ Ու Դուք ուզում եք ասեք, որ Դուք պետք է ՀՀ–ում շարունակեք մնաք միլիոնատե՞ր, Դուք ուզում եք ասեք, որ Ձեր միլիոնները պիտի ժառանգեք Ձեր երեխաներին, Ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես Ձեզ, կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Ոնց ուզում եք, մեկնաբանեք, և դա ինձ համար քաղաքական խնդիր է, ոչ թե անձնական։ Իմ խնդիրը այն չի, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է, իմ խնդիրը այն է, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է մեր ժողովրդի հաշվին։ Պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և, այո´, դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»։

Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Թե ինչը, ում պետք է վերադարձվի, ժողովրդավարական երկրում պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը փաստացի։ Այն, ինչ Դուք ասում եք, հակասում է այս ամեն ինչին։

Երբ Դուք կանգնում եք երկրի ամենաբարձր ամբիոնում ու ասում եք՝ դու չես կարա ժառանգես, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա։

Ձեր մոտ կա էլ նախկինի նախկին, էլ մարզպետներ կան, ում հետ կապված այնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա Ձեր մոտ են ու իրենց հետ կապված Դուք խնդիր չունեք, ուրեմն այս ամեն ինչը անձնավորված է, ու եթե իմ սաղ կյանքի իմաստը լիներ ինչ-որ բան ժառանգելը, ես հիմա այստեղ նստած չէի լինի, ես իմ համար հանգիստ ինչ-որ տեղ կլինեի, ունեցվածքը շուտվանից ծախած։ Այնպես որ դա չի այս ամեն ինչի մեջ մոտիվացիան լինելու, իսկ Ձեր արածը հետագայում ինձ թվում է քրեական վարույթների նյութ է դառնալու»։

Վարչապետը որպես պատասխան մեջբերում արեց Նոր Կտակարանից. «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Հիմա ես ասում եմ՝ այն ինչ որ ես Ձեզ ասեցի, ես, այո, Ձեզ դատում եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»։

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանը և նրանց ընտանիքին պատկանող ընկերությունները:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան