Էսօր կան ընկերություններ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար վճարել․ Փաշինյանը՝ երկաթգծի կոնցեսիայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Ազգային ժողովում պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածի մրցունակությանն ու երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր փոփոխությանը։ 

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը նշել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կառուցվող Կարս-Իգդիր-Դիլուջու ճանապարհն ավելի կարճ է, և հարցրել, թե որ ներդրողը կնախընտրի Երասխ-Ախուրիկ երկար երթուղին։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ Երասխ-Ախուրիկ երկաթուղին արդեն իսկ գոյություն ունի և համեմատաբար փոքր ներդրումներով կարող է գործարկվել։

«Ախուրիկ-Երասխ երկաթուղին գոյություն ունի էսօր, այսինքն՝ ընդամենը փոքր ներդրումներով այն կարելի է օգտագործել։ Ես գիտեմ՝ էդ ներդրողը ով է․ էդ ներդրողը Հայաստանի Հանրապետությունն է, որն իր երկաթուղին մրցունակ դարձնելու խնդիր ունի, և էսօր Հայաստանը սկսել է այդ ներդրումը»,- ասաց նա։

Անդրադառնալով ռուսական կողմի հետ երկաթուղու կոնցեսիոն իրավունքի վերանայմանը՝ վարչապետը հայտարարեց․ «Եվ եթե էդքան ներդրումային վատ միջավայր է, շատ լավ, ասում ենք՝ էդ ներդրումային վատ ակտիվը տվեք մեզ, կամ տվեք, եկեք պայմանավորվենք՝ երրորդին տանք։ Համենայն դեպս էդ վարժությունը կարող է տեղի ունենալ։ Էսօր պատրաստ են, ես գիտեմ, որ կան ընկերություններ, ովքեր պատրաստ են 400 միլիոն դոլար վճարել։ Եկեք թողնենք շուկային»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան