Պետք է վերջնական որոշենք՝ ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Հայաստանը որդեգրում է էներգետիկ լիարժեք անկախության հասնելու ռազմավարություն, իսկ առաջիկա մեկ տարվա ընթացքում երկիրը պետք է վերջնական որոշում կայացնի նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն։ Սխալ չլսեցիք՝ էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն, և սա առավել քան իրատեսական է՝ պայմանավորված վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացմամբ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ 2018 թվականի 16 մեգավատի համեմատ այսօր արևային կայանների հզորությունը հասել է 1213 մեգավատի։

Փաշինյանը հայտնեց, որ մինչև 2031 թվականը նախատեսվում է ունենալ առնվազն 800 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիայի կուտակիչ կայաններ, որոնք կկուտակեն ցերեկային արևային էներգիան՝ գիշերը ցանցին մատակարարելու համար։ Անդրադառնալով միջուկային էներգետիկայի ապագային՝ վարչապետն ընդգծեց․

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետև, ինչպես գիտեք, 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է։ Ի դեպ, ատոմակայանի փակումը որպես դե յուրե պարտավորություն՝ Հայաստանը ստանձնել է դեռևս 2017 թվականին՝ նախորդ իշխանության օրոք»։

Միաժամանակ նա հայտնեց, որ քննարկվում է նաև գործող ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը 2036-ից հետո ևս մեկ անգամ երկարաձգելու հնարավորությունը։

«Զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո ևս մեկ անգամ երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, և մենք այս մասին քննարկումներ ենք վարում արդեն բավական ժամանակ հնարավոր գործընկերների հետ։ Նման որոշում կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ սերտ գործակցությամբ»,- ընդգծեց վարչապետը։

Մանրմասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան