Մեզ համար կարևոր է հստակեցնել ՀԱՊԿ-ի մեր գործընկերների դիրքորոշումը, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության հարցում. Փաշինյանի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին

Լուրեր

09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
Բոլորը

ՀԱՊԿ-ը Հայաստանի համար շատ կարևոր կազմակերպություն է, և մեր գլխավոր նպատակն է՝ բարձրացնել ՀԱՊԿ-ի հեղինակությունը ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական առումներով: ԵՏՄ անդամ պետությունների երկրների՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախանշված գագաթնաժողովից առաջ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Շատ մեծ ուշադրություն է կենտրոնացած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի ուղղությամբ: Բայց ուզում եմ ասել, որ դա սառցաբեկորի վերին հատվածն է միայն: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նրա անձի հարցն ամենակարևորներից չէ: Առավել կարևոր է կազմակերպության էությունը»,- հավելել է նա:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր նպատակ է ՀԱՊԿ-ին անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելը. «Ինչ նկատի ունեմ. գիտեք, որ մեր տարածաշրջանում այնքան էլ հանգիստ չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: ՀԱՊԿ անդամ պետությունները դե յուրե մեր ռազմավարական դաշնակիցներն են: Եվ մեզ համար շատ կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամներն ունեն միմյանց առջև»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմատեխնիկական և ռազմավարական առումով ՀԱՊԿ-ում Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, բայց մեզ համար կարևոր է հստակեցնել նաև «մյուս գործընկերների դիրքորոշումը, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում և ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության հարցում»:

«Ցավոք, երկար տարիներ մենք ունեցել ենք իրավիճակ, երբ ՀԱՊԿ շատ անդամներ միջազգային կառույցներում հաճախ քվեարկում են Հայաստանի շահերի դեմ: Խնդիրն այն է, որ մեր գործընկերները չեն կարող մեզ մեղադրել, որ մենք քվեարկում ենք իրենց շահերի դեմ: Եվ մենք ասում ենք, որ եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, պետք է համապատասխանեցնենք մեր դիրքորոշումները»,- հավելել է նա: