Աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառելու և անհիմն կենսաթոշակ ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

Լուրեր

16.07.2026 | 12:48
ԵՄ շուկա արտահանելիս՝ տնտեսվարողները չեն վճարի մաքսատուրքեր․ խոսքը լայն ապրանքատեսակների մասին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:37
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Էնգելսը․ թիրախում ռազմական օդանավակայանն է
16.07.2026 | 12:26
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:10
ԱՄՆ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի հարց է քննարկվել // Շոգը մի փոքր կնահանջի․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
16.07.2026 | 11:21
Արգենտինայի հավաքականի հանդերձարանը` Անգլիայի դեմ խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ տվյալներ ներկայացնելու և պաշտոնեական անփութության հետևանքով մի քանի անձի անհիմ կենսաթոշակ նշանակելու և տալու դեպքի առթիվ:

 

2018 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ տեղեկություններ է հայտնել «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատած բազմաթիվ շահառուների աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառվելու և անհիմն կենսաթոշակի գումարներ վճարվելու վերաբերյալ։

 

Հաշվի առնելով, որ հաղորդումը բովանդակային առումով առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ՝ 2018թ. նոյեմբերի 21-ին հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ հանցագործության վերաբերյալ հաղորդումը ստուգելու հանձնարարությամբ։

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ թվով 4 քաղաքացիներ, չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ, կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձանց օժանդակությամբ ստացել են «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժը հաստատող պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Ապա դրանք ներկայացրել են կենսաթոշակ նշանակելու լիազորությամբ օժտված ստորաբաժանում, որի արդյունքում վերջիններիս անվամբ հաշվարկվել և 2016թ. մինչև 2018թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում անհիմն վճարվել է  կենսաթոշակ: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետական բյուջեից հատկացված խոշոր չափերի գումար։

 

Միաժամանակ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության իրավասու պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ են կատարել և չեն ստուգել վերոնշյալ անձանց կողմից «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժի տվյալների հավաստիությունը: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

 

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու,  պաշտոնեական անփութության հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի, 314-րդ  հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: