ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից

Լուրեր

18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-23 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել երկիրը «լքած և դավաճանած» ռուսաստանցիներին զրկել քվեարկելու իրավունքից, փոխանցում է Meduza-ն։

Հաղորդավարի հարցին՝ արդյո՞ք սա վերաբերում է միայն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» հայտարարված անձանց, թե՞ բոլոր այն ռուսաստանցիներին, որոնք չեն սատարել պատերազմն ու լքել են երկիրը, Պամֆիլովան պատասխանել է, որ իրավապահ մարմինները և Պետդուման պետք է որոշեն նրանց «ընդհանուր կատեգորիան», ովքեր ապագայում կարող են զրկվել քվեարկելու իրավունքից։

Պամգիլովայի խոսքով՝ Հանձնաժողովը սպասում է, որ սեպտեմբերյան ընտրությունների ժամանակ, «անբարյացակամ» պետություններում քվեարկության ժամանակ, «երկրից փախած մարդիկ», իբր, պատրաստվում են պիկետներ անցկացնել և «տարբեր սադրանքներ» իրականացնել՝ «ընտրությունները խափանելու և վարկաբեկելու համար»։ Պամֆիլովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանն այժմ ունի արտասահմանում քվեարկության վերաբերյալ «ամենալիբերալ» օրենսդրությունը։