ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Հայաստանում առաջարկվում է ներդնել նոր իրավական մեխանիզմ, որը հնարավորություն կտա ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առողջությանը վնաս պատճառած վարորդներին որոշակի պայմաններով ազատվել քրեական պատասխանատվությունից: ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակված նախագիծը նպատակ ունի լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները և հստակեցնել տուժողի հետ հաշտության հիմքով քրեական վարույթի կարճման ընթացակարգերը:

Ըստ առաջարկվող փոփոխության՝ այն վարորդները, ովքեր առաջին անգամ են կատարել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը (որն անզգուշությամբ պատճառել է առողջության ծանր կամ միջին ծանրության վնաս), ենթակա են քրեական պատասխանատվությունից ազատման, եթե առկա է տուժողի հետ հաշտության վերաբերյալ «ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն»: Այս հիմքից նույն անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ: Սա միտված է բացառելու նորմի պարբերական կամ չարաշահող կիրառությունը:

Օրենսդրական այս փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է դատական պրակտիկայում ձևավորված մոտեցումներով: Հիմնավորման մեջ նշվում է, որ վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշման համաձայն՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունները «երկօբյեկտ» են. դրանք վնասում են թե՛ մարդու առողջությունը, թե՛ ճանապարհային երթևեկության անվտանգությունը․ «․․․Տուժող ճանաչված անձը կարող է հաշտվել իրեն պատճառված վնասի առնչությամբ, սակայն այդպիսի հաշտությունը չի ընդգրկում հանցագործության հիմնական անմիջական օբյեկտին (երթևեկության անվտանգությանը) պատճառված վնասը և, հետևաբար, ինքնին բավարար չէ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»:

Հենց այս իրավական դիրքորոշումն էլ առաջացրել է ինքնուրույն կարգավորման անհրաժեշտություն, քանի որ որոշ դեպքերում քրեական պատասխանատվությունը կարող է չլինել «համաչափ միջոց»․ «Քրեական պատասխանատվության կիրառումը ոչ բոլոր դեպքերում կարող է հանդիսանալ քրեական օրենսդրությամբ հետապնդվող նպատակներին հասնելու անհրաժեշտ և համաչափ միջոց, հատկապես երբ անձի հետագա վարքագիծը և տուժողի դիրքորոշումը վկայում են քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու անհրաժեշտության նվազման մասին»:

Փոփոխության գործնական նշանակությունը հիմնավորվում է նաև վիճակագրությամբ: 2024 թվականի ընթացքում այս հոդվածով նախաձեռնվել է 3847 քրեական վարույթ, որոնցից 3781-ը կարճվել է, այդ թվում՝ 1420-ը՝ ոչ արդարացնող հիմքով:

Եվգենյա Համբարձումյան