Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ

Լուրեր

18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
Բոլորը

Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել Աբովյանի համայնքապետարանի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը։ Ըստ մեղադրանքի՝ 2019-ին կեղծ քաղաքաշինական եզրակացության հիման վրա օրինականացվել են ինքնակամ կառույցներ, ապա օտարման ոչ ենթակա՝ 1045.7 քմ համայնքային հողամասը 8.485 մլն դրամով ուղղակի վաճառվել է քաղաքացու մորը, իսկ գործընթացին նպաստելու համար պաշտոնատար անձանցից մեկը ստացել է 200 դոլար կաշառք։

«Դատախազը 2026 թվականի օգոստոսի 17-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար մեղադրվող Մ.Հ.-ի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Ս.Խ.-ի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Լ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մ.Հ.-ն, 2019 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ը զբաղեցրել է Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի հետ կապված գործարքների համակարգողի պաշտոնը և, համայնքապետարանի անունից հանդես գալու, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով օժտված լինելով, 2019 թվականի ապրիլին պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակիչ Գ.Գ.-ի հետ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեին կից հողամասում Գ.Գ.-ի մոր կողմից կառուցված ինքնակամ շինություններն ապօրինի օրինականացնելու և դրանց զբաղեցրած հողամասը հետագայում նրան օտարելու գործընթացը կազմակերպելու շուրջ։

Այդ նպատակով Գ.Գ.-ն 2019 թվականի ապրիլի 23-ին դիմել է Աբովյանի համայնքի ղեկավար Վ.Գ.-ին։ Դիմումի քննարկման ընթացքում Մ.Հ.-ն դրդել է համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ին կազմել իրականությանը չհամապատասխանող քաղաքաշինական եզրակացություն։ Ս.Խ.-ի կողմից 2019 թվականի մայիսի 7-ին կազմված կեղծ եզրակացությամբ նշվել է, թե Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեում գտնվող 286.55 և 28.8 քմ մակերեսով շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասի վրա։ Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ նշված շինությունների զբաղեցրած՝ 1045.7 քմ մակերեսով հողամասը, համաձայն Աբովյան համայնքի գլխավոր հատակագծի, ունեցել է «զբոսայգիներ, պուրակներ» գործառնական նշանակություն և ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված կեղծ եզրակացության հիման վրա Աբովյանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորությունները պետական և ծառայողական շահերին հակառակ օգտագործելով, 2019 թվականի մայիսի 16-ին N 468 որոշմամբ ապօրինի օրինականացրել է նշված ինքնակամ կառույցները։

Այնուհետև, Մ.Հ.-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի սպասարկման գրասենյակ՝ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ 2019 թվականի հունիսի 4-ին նշված շինության և հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը։ Նույն օրը Գ.Գ.-ն Մ.Հ.-ին է տվել 200 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր օգտին ապօրինի գործողությունների կատարումն ավարտին հասցնելու և շինությունների զբաղեցրած հողամասն իր մոր անվամբ օտարելու գործընթացին նպաստելու համար։

Ս.Խ.-ի ներկայացրած զեկուցագրի և համապատասխան վարչական գործողությունների արդյունքում, 2019 թվականի հունիսի 5-ին Աբովյանի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Լ.Ն.-ն կայացրել է N 565 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1045.7 քմ մակերեսով հողամասը 8 միլիոն 485 հազար դրամով ուղղակի վաճառքով Գ.Գ.-ի մորն օտարելու վերաբերյալ։

Հետագայում՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասը, որը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողատարածք է և ունի «զբոսայգիներ» գործառնական նշանակություն, ապօրինի օտարվել է և Կադաստրի կոմիտեում գրանցվել է Գ.Գ.-ի մոր անունով։

Դատախազը 2026 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մ.Հ.-ի նկատմամբ՝ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար, Ս.Խ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար և Լ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար»,- ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։