Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության՝ կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Էրդողանն ընդգծել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը կարգավորելու համար դիվանագիտությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու կարևորությունը։ Նա բանակցությունների շարունակության հույս է հայտնել՝ նշելով, որ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղության ջանքերին։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ պաշտպանական համաձայնագիրը ստորագրելով՝ Անկարան ցուցադրել է իր վճռական դիրքորոշումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցում։

Անդրադառնալով Գազային՝ Էրդողանը նշել է, որ նպատակը Գազայի խաղաղության գործընթացի երկրորդ փուլին անցնելն է, մինչդեռ պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները սրվում են։ Նա ընդգծել է՝ Թուրքիան կշարունակի աջակցել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և Գազայի հատվածի վերականգնմանն ուղղված քայլերին։