Գործող իշխանություններին ձեռնտու են բարիկադները. Արտակ Զաքարյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Գործող իշխանություններին ձեռնտու են բարիկադները: Դեկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Հետո նրանք, իհարկե, կհայտարարեն, այդ բարիկադներն էլ կքանդեն, սիրո և հանդուրժողականության մասին էլ կհայտարարեն, բայց ամբողջությամբ այս գաղջ, գորշ, ատելության և անհանդուրժողականության միջավայրն իրենց ձեռնտու է, որովհետև այդպես իրենք կարողանում են հասարակության որոշ մասին անընդհատ փակ աչքերով պահել էյֆորիայի մեջ և այն տրամադրվածությամբ, որ շուտով՝ ընտրություններից հետո, ամեն ինչ փայլուն է լինելու, բացվելու են վարագույրները, և կյանքը սկսելու է փայլել մարդկանց ուրիշ տեսքով»,- հայտարարեց Զաքարյանը:

Սակայն դա, ըստ ՀՀԿ-ական գործչի, խաբկանք է. «Եվ գործող կառավարության էլեկտորատը, ցավում եմ, բայց այդ խաբկանքի առաջ է կանգնելու, ինչը, մեծ հաշվով, մեր հասարակությանը կանցնեցնելու է հիասթափության առաջ: Այսինքն՝ ոչ թե հիասթափության, նույն պրոբլեմների առաջ, որոնք պետք է լուծել»:

Արտակ Զաքարյանը ողջունում է կոռուպցիայի դեմ պայքարելու՝ գործող կառավարության մոտեցումները, բայց կարծում է, որ կոռուպցիայի դեմ քարոզչական հարթակներից չեն պայքարում:

«Դա պետք է իրականացվի բացառապես իրավունքի դաշտում, ոչ թե քաղաքական հայտարարությունների միջոցով: Կոռուպցիայի դեմ նախընտրական հարթակներից չեն պայքարում, դրա դեմ պայքարում են քննչական մարմիններում, դատարաններում և համապատասխան իրավական ընթացակարգերով»,- կարծիք հայտնեց Զաքարյանը՝ հավելելով, որ անկախ կարգավիճակից՝ պատրաստ է մինչև վերջ աջակցել այդ գործընթացին, քանի որ դա մեր կառավարման համակարգի համար մեծ խոչընդոտ է: Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի նպատակն է «իշխանություն՝ Արցախի դիմաց», Արտակ Զաքարյանն ասաց. «Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ամեն օր մտածում է՝ ոնց անի, որ Արցախը հանձնի: Բայց այն գործողությունները, որ այսօր անում է ՀՀ գործող կառավարությունը, աստիճանաբար բերելու են արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացում մեր դիրքերի թուլացման և անվտանգության առումով մեծ ռիսկերի ավելացման»:

Զաքարյանը նաև կարծում է, որ գործող իշխանություններն անհասկանալի և չհիմնավորված պրոբլեմներ է ստեղծում արտաքին քաղաքական օրակարգում: «Մենք, պրոբլեմներ ստեղծելով ՀԱՊԿ-ում, ընդ որում՝ չհիմնավորված պրոբլեմներ, անհասկանալի պրոբլեմներ ստեղծելով հարևան երկրների հետ՝ ուրիշի շահերից բխող, Ռուսաստանի հետ երկխոսությունը բեղմնավոր երկխոսության բոլոր թեմաները վերածել ենք փոխադարձ անվստահության և ունենք անհասկանալի, չհիմնավորված օրակարգ արտաքին հարաբերություններում»,- հավելեց պատգամավորի թեկնածուն: