ԿԳՄՍՆ-ն ու ֆրանսիական «Saté-Âtre»-ը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր

21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունն ու ֆրանսիական «Saté-Âtre» թատերական ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու համար։ Նախատեսվում են համատեղ նախագծեր ժամանակակից պարի և դրամատուրգիայի ոլորտներում, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, ստեղծագործական լաբորատորիաներ և փառատոներ։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Saté-Âtre» (Սաթէ–Աթղը) ֆրանսիական թատերական ընկերության միջև ստորագրվել է համագործացության հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և «Saté-Âtre» ֆրանսիական թատերական ընկերության տնօրեն Սաթենիկ (Սաթէ) Խաչատրյանը:

Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը, մասնավորապես՝ հայկական մշակույթի հանրահռչակումը Ֆրանսիայում և ֆրանսիական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից պարի և դրամատուրգիայի ոլորտներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հիշատակել է նախորդիվ համատեղ մի շարք կարևոր նախագծերի հաջող իրականացումը՝ հատկապես ընդգծելով ֆրանս-հայկական «Նռան գույնը» բեմադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթէ Խաչատրյան): Նա կարևորել է համագործակցության արդեն իսկ առկա հիմքերը՝ հույս հայտնելով, որ դրանք առավել կամրապնդվեն հուշագրում ամրագրված բոլոր կետերի իրականացմամբ:

Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի ընկերությանը համատեղ նախագծերի իրականացման ինստիտուցիոնալ մակարդակում, կնպաստի միջազգային և հանրապետական գործընկերների ներգրավմանը և այլն: «Saté-Âtre» ընկերությունն իր հերթին պարտավորվում է իրականացնել նախագծերի ստեղծագործական, պրոդյուսերական և կազմակերպական ամբողջ գործընթացը, նպաստել նախագծերի միջազգային տարածմանը հատկապես Ֆրանսիայում, մշակել նոր նախագծեր՝ հիմք ընդունելով նախարարության առաջնահերթությունները և մշակութային ռազմավարությունը:

Նախատեսվում է համատեղ ստեղծել համագործակցության ծրագրեր ֆրանս-հայկական մշակութային փոխանակման նպատակով, զարգացնել կրթական ծրագրեր երիտասարդ արվեստագետների համար, անցկացնել վարպետության դասեր, ստեղծագործական լաբորատորիաներ, քննարկումներ, փառատոներ և այլն:

ԿԳՄՍ նախարարության և «Saté-Âtre» ֆրանսիական թատերական ընկերության համագործակցությամբ իրականացվել են «Քոչար 360°» պարային ներկայացումը՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթե Խաչատրյան) և «Մանուշյանական շաբաթ» նախագիծը՝ Արտաշատի թատրոնում»,- ասված է հաղորդագրությունում։