Հրանտ Մարգարյանը ԱԱԾ-ից ծանուցագիր չի ստացել

Լուրեր

20.10.2026 | 16:29
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:18
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ կրկնում է այն, ինչ ասել է ավելի վաղ՝ «2018-ի մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել»:

Ի պատասխան Հրանտ Մարգարյանի՝ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ուզում է հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին։

«Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով»,- ասել էր Փաշինյանը և ավելի ուշ հայտարարել, որ քաղաքական ուժերի  հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը, որովհետև ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն։

Factor.am-ը փորձեց Հրանտ Մարգարյանից պարզել՝ արդյոք Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվելու ծանուցագիր ստացե՞լ է իր վերը նշած հայտարարության վերաբերյալ և պատրա՞ստ է արդյոք ԱԱԾ ներկայացնել իր ասածն ապացուցող փաստեր, վերջինս պատասխանեց. «Ես Ազգային անվտանգության ծառայությունից որևէ ծանուցագիր չեմ ստացել»:

Հարցին՝ ստանալու պարագայում պատրա՞ստ է ԱԱԾ գնալ փաստերով, Հրանտ Մարգարյանը չպատասխանեց և խորհուրդ տվեց չընդահատել իր մարզային քարոզարշավը։

Հիշեցնենք, որ այսօր արդեն ԱԱԾ-է հրավիրվել Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը։