Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ

Լուրեր

21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքի ԱՄՆ հատուկ բանագնաց, նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Գազայի հատվածի համար ԱՄՆ-ի կողմից աջակցվող խաղաղության ծրագրի իրականացումը, BBC-ին հայտնել է պաղեստինցի պաշտոնյան։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումը տեղի է ունեցել կիրակի՝ Եգիպտոսում։ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը գլխավորել է խմբավորման նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայյան։

Հուլիսին Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածի այլ խմբավորումների «լիակատար զինաթափման» վերաբերյալ համաձայնագրի մասին։

Անցյալ շաբաթ Իսրայելը մերժել էր Թրամփի 15 կետանոց ծրագիրը, որը, ի թիվս այլ բաների, կոչ է անում դուրս բերել իսրայելական զորքերը և վերակառուցել Գազայի հատվածը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերի դուրսբերում տեղի չի ունենա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն «իսկապես չի զինաթափվել»։

Կիրակի Մերձավոր Արևելքի ութ երկրներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից ծրագիրը չընդունելու մերժումը։

Թրամփի «Խաղաղության խորհուրդը» սկզբնապես ստեղծվել էր Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար, սակայն հետագայում ընդլայնել է իր գործունեության շրջանակը և այժմ, ինչպես ասվում է, զբաղվում է աշխարհի տարբեր հակամարտություններով։

Քուշների և ՀԱՄԱՍ-ի առաջնորդի բանակցություններն այս մակարդակով առաջին հանդիպումն էին անցյալ տարի Գազայում կնքված հրադադարի համաձայնագրից ի վեր։

Ըստ հաղորդագրությունների՝ բանակցություններին մասնակցել են նաև «Խաղաղության խորհրդի» ղեկավարները՝ բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի՝ խաղաղության գործընթացում միջնորդ երկրների ներկայացուցիչները։

Բանակցություններից հետո պաշտոնական հայտարարություններ չեն արվել։