ՌԴ ԱԳՆ-ն մերժել է Սև ծովում Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու առաջարկը

Լուրեր

21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «պատճառ չի տեսնում» Սև ծովում Ուկրաինայի հետ փոխադարձ հրադադարի համաձայնության համար։ Մոսկվայի այս դիրքորոշումը փոխանցել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը ստացել է Թուրքիայի առաջարկը՝ Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում մտցնելու վերաբերյալ և արդյո՞ք պատրաստ է այն քննարկել այն։

Օգոստոսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ռուսական և ուկրաինական կողմերին կոչ էր արել ստեղծել Սև ծովում հրադադար հայտարարելու մեխանիզմ։ Զախարովան, հղում անելով Ֆիդանի առաջարկին, հայտարարել է, որ Ռուսաստանը պարբերաբար բախվում է «ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքացիական նավերի դեմ իրականացվող անզուսպ ահաբեկչական գործողությունների»։

«Միաժամանակ, մենք չենք տեսնում իրավիճակի բարելավման որևէ նախադրյալ, հետևաբար նաև՝ որևէ հիմք մասնակի միջոցառումների համար, որոնք պարզապես ժամանակավորապես կհանգստացնեն Կիևի ռեժիմին»,- հայտարարել է Զախարովան։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկ է ներկայացրել Սև ծովում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները փոխադարձաբար դադարեցնելու վերաբերյալ։ Աղբյուրների համաձայն՝ Կիևը միջնորդի միջոցով է առաջարկը փոխանցել Մոսկվային, սակայն դեռևս պատասխան չի ստացել։