Վիզաների ազատականացման համար ի՞նչ փուլեր պետք է հաղթահարվեն․ ներկայացնում է ՆԳ փոխնախարարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.08.2026 | 14:01ՆԳ փոխնախարար Արամ Ղազարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչ փուլեր պետք է հաղթահարվեն և ինչ գործընթացներ իրականացվեն, որպեսզի վիզաները ԵՄ-ի հետ ազատականացվեն։
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագիրը ներառում է 4 հիմնական ուղղություն.
1. Փաստաթղթերի անվտանգություն և կենսաչափական փաստաթղթեր,
2. Միգրացիայի, սահմանների և ապաստանի կառավարում,
3. Հանրային անվտանգություն,
4. Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ,
Ըստ Ղազարյանի՝ յուրաքանչյուր բլոկ գնահատվում է երկու հարթությամբ՝ օրենսդրություն/քաղաքականություն և պրակտիկ կիրառում։
«Հիմա մենք առաջին հենանիշերի խմբի գնահատման փուլում ենք և ունենք բավականին դրական արդյունքներ։ Ես կոնկրետ ժամկետներ չեմ նշի, և շատ բարդ է կոնկրետ ժամկետներ նշել։ Բայց կարող եմ ասել, որ մենք ունենք բավականին ինտենսիվ աշխատանք թե՛ գերատեսչությունների ներսում, թե՛ Եվրոպական միության գործընկերների հետ։ Հոկտեմբերին ակնկալում ենք առաջիկա գնահատման առաքելությունը Եվրոպական միությունից, և մինչև տարեվերջ կունենանք նաև ևս մեկը։ Եվ հույս ունենք, որ առաջիկա տարվա սկզբներին մենք կամփոփենք առաջին հենանիշների հետ կապված հարցերը՝ օրենսդրության և քաղաքականության մասով, և կանցնենք արդեն գործառնական փուլին»,- ասաց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

