5,3 մլրդ դրամ` հուլիսին իրականացված արտահանումների փոխհատուցման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ առաջարկվում է շուրջ 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ պահուստային ֆոնդից հատկացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ապահովելու տնտեսավարողների կողմից արտահանված պտղի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ, դեղձ, նեկտարին), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և պտղահատապտղային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չորացրած մրգի կամ բանջարեղենի և իշխան ու թառափ տեսակի ձկների արտահանման համար առաջացող փոխհատուցման ենթակա հունիս և հուլիս ամսվա ծախսերը։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը, հուլիսին, համաձայն օպերատիվ տեղեկատվության, արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3,6 մլն հատ ծաղիկ, 7010 տոննա ծիրան, 1715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր, 1645 տոննա դեղձ ու նեկտարին և այլն: «Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների և տնտեսվարողների ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում: Վերջին երկու ամիսների ընթացքում ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգ՝ 21 երկիր, բանջարեղեն՝ 14 երկիր»,- ասել է Արման Խոջոյանը:

Անդրադառնալով արտահանման խթանման քաղաքականությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե կայացված որոշումներն ինչպիսի ազդեցություն են ունենում տնտեսությունում առաջացած խնդիրների հաղթահարման վրա և ինչպես է գնահատվում դիվերսիֆիկացման գործընթացը։
Ի պատասխան Արման Խոջոյանը նշել է, յուրաքանչյուր շուկա պահանջում է հետևողական աշխատանք՝ ապրանքների դիրքավորման, մատակարարման ժամանակացույցի ճշգրտման և առևտրային ցանցերի ամբողջական համապատասխանության առումով։ Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի՝ այս փուլում տեղի են ունենում արտաքին շուկաների և մատակարարման շղթաների վերադասավորումներ. «Միաժամանակ տնտեսվարողները և՛ ադապտացվում են փոփոխվող միջավայրին, և՛ նաև փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները»։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրադրությունը համարում է հնարավորություն և պետք է ընդունել ադապտացիայի տրամաբանությունը, քանի որ այն բերում է նաև փոփոխությունների. «Ադապտացիան հենց այն ամենակարևոր հատկանիշն է, որն էական նշանակություն ունի, ունեցել է և առաջիկայում պետք է ունենա մեր պետության, տնտեսության և մեր քաղաքականությունների համար։ Ադապտացիան պետք է դառնա մեր հիմնական գործելակերպը, որովհետև դա է, որ բերում է իրական փոփոխությունների»։