Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում սլովենական «Ցելիեից» կրած 0:2 հաշվով ցավալի պարտության մասին:

«Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը: Մինչև բաց թողած առաջին գոլը մենք շատ մոտ էինք գոլ խփելուն, սակայն երբ չես գրավում դարպասը, իրավիճակը փոխվում է: Դրանից հետո բաց թողեցինք երկու գոլ։ Մրցակցի դարպասապահը հիանալի գործեց։

Ամենակարևորը այն է, որ մեր ֆուտբոլիստները համարձակ ֆուտբոլ ցուցադրեցին՝ չնայած մրցակցի երկրպագուների կողմից ճնշմանը։ 0:2 հաշիվը չի արտացոլում խաղի պատկերը։ Ավելի տրամաբանական կլիներ, եթե խաղը տեղափոխվեր լրացուցիչ ժամանակ։

Հանդիպումից հետո ֆուտբոլիստներին ասել եմ, որ ինձ համար հպարտություն է նրանց հետ աշխատելը»,- հետխաղային ասուլիսում նշել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում ու կմրցի «Կուպս» (Ֆինլանդիա) – «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: