«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

«Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայում ու կպայքարի Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգրի համար։

Գլխավոր եվրագավաթի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով ցավալի պարտություն կրեց սլովենական «Ցելյեից», որին տանը հաղթել էր 2։1 հաշվով։

Լյուբլյանայում կայացած պատասխան խաղում Սլովենիայի չեմպիոնը հաղթանակ կորզեց վերջնամասում՝ 2 գոլ խփելով 2 րոպեում: 83-րդ րոպեին հաշիվը բացեց ավստրալացի վինգեր Յայա Դուկուլին (տեսանյութ), իսկ 2 րոպե անց խաղի վերջակետը դրեց սլովենացի հարձակվող Բենժամին Վերբիչը (տեսանյութ):

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում ու կմրցի «Կուպս» (Ֆինլանդիա) – «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

«Ցելյեն» Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում կմրցի Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հետ, որը երկու անգամ հաղթեց շվեդական «Մյելբյուին» (2:1, 2:0):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման նախորդ երկու փուլերում «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս էր թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ցելյե» (Սլովենիա) – «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 2։0 (առաջին հանդիպում՝ 1։2)

Յայա Դուկուլի, 83, Բենժամին Վերբիչ, 85