Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել

Լուրեր

07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու գործադիր հրամանագիր է ստորագրել, որոնք ուղղված են ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը սահմանափակելուն, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է Current time-ը։

Հրամանագրերից մեկը սահմանում է օտարերկրյա քաղաքացիների երեխաների կատեգորիաները, որոնք իրավունք չունեն ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալ: Այս ցանկը ներառում է դեսպանների և դեսպանատների աշխատակիցների, օտարերկրյա կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների երեխաներին, այն նորածիններին, որոնց ծնողներից մեկը ներգրավված է առևտրային կամ խարդախության գործարքներում՝ ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու համար, երեխաներին, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը ներգրավված են Միացյալ Նահանգներում փոխնակ մոր հետ առևտրային գործարքի մեջ՝ երեխայի ծնվելու համար, ԱՄՆ տարածքում կամ ԱՄՆ տարածքային այն ջրերում ծնված երեխաներին, որտեղ դաշնային օրենքով քաղաքացիություն չի շնորհվում, երեխաներին, որոնց ծնողներից մեկն «օտար թշնամի» է, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպության անդամ:

ԱՄՆ պետքարտուղարին, գլխավոր դատախազին և այլ պաշտոնյաների հանձնարարվել է ապահովել, որ իրենց գերատեսչությունների և գործակալությունների կանոնակարգերն ու քաղաքականությունը համապատասխանեն այս հրամանագրերին:

Հունիսի վերջին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել  էր Թրամփի՝ ծննդյան իրավունք քաղաքացիության ստացումը չեղարկելու առաջարկը։