Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ավելացնելով 19 նոր կետ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել վեց ֆինանսական հաստատություններ՝ «Օզոն Բանկ»-ը, «ՏելեՊորտ Բանկ»-ը, «Էքսիմբանկ Ռոսիա»-ն, «Ցենտր-Ինվեսթ»-ը, «Ռեալիստ Բանկ»-ը և «Ստավր Բանկ»-ը, ինչպես նաև «Սևերնի Ինժեներինգ» նավաշինական ընկերությունը և «ՄետալԿոմպլեկտ», «ՆԻԿՈՄ», «Պրոմսիզ» ու «Տեխնոլյուքս» ընկերությունները։

Ֆիզիկական անձանց թվում է Ալեքսանդր Ժդանովը, որը քիմիական արդյունաբերության ոլորտում գործող «Սիլտրոն» ընկերության սեփականատերն է։

Բացի այդ՝ պատժամիջոցներ են կիրառվել Հնդկաստանի ծովային լոգիստիկ Frion Ship Management ընկերության, ինչպես նաև մեկ գազատարի և հինգ նավթային՝ Arctic Express, Perseas, Torvian, Asteras, Visund և  Zenturo լցանավերի նկատմամբ։

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջին երկիրն էր, որը սկսել է պատժամիջոցներ կիրառել ռուսական հեղուկ բնական գազ տեղափոխող նավերի նկատմամբ: Հունիսի կեսերին Լոնդոնը պատժամիջոցների ցանկին ավելացրել է հեղուկ բնական գազի երեք նավ (Mercury, Luch և Kosmos) և 24 լցանավ: Այս պատժամիջոցների փաթեթը, ըստ տեղեկությունների, ուղղված էր Ռուսաստանի «ստվերային նավատորմին» և ֆինանսական ցանցերին, որոնք օգտագործվում են պատժամիջոցները շրջանցելու և ռազմական գնումներին աջակցելու համար։

Ըստ Financial Times-ի՝ Ռուսաստանը ներկայում ընդլայնում է իր «ստվերային նավատորմը» հեղուկ բնական գազ տեղափոխելու համար՝ նախապատրաստվելով 2027 թվականին ուժի մեջ մտնող ռուսական գազի ներմուծման ԵՄ-ի արգելքին. վերջին վեց ամիսների ընթացքում ձեռք է բերվել առնվազն ութ գազ փոխադրող նավ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի