«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես կենտրոն» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Ընկերությունը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 08.06.2026 թվականի «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից հրաժարվելու մասին» Երևան համայնքի և «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև 10.10.2016թ. կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագրից հրաժարվելու, այն լուծելու գործարքը․

«Ինչպես նաև կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14.07.2026 թվականին կատարված՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի (ներկայիս հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 22) անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր՝ 01-006-0131-0003) նկատմամբ «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի դադարեցման և Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումները՝ վերականգնելով «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի պետական գրանցումը»,- նշվում է հայցի եզրափակիչ մասում։

Հիշեցնենք՝ մի քանի շաբաթ կապարակնքված մնալուց հետո «Մուլտի Վելնես»-ը 6 օր առաջ իր դռները բացեց «Երևան վելնես» նոր անվամբ։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ մարզաառողջարանական համալիրն անցել է Երևանի քաղաքապետարանին։ 

«Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Պայմանագրի համաձայն, կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»,- Factor TV-ի հետ զրույցում ասել էր Ավինյանը։

Արման Փիրոյանը, որը «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի գլխավոր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, վերաբացումից մեկ օր առաջ Factor TV-ի զրույցում նշել էր, որ վերաբացման մասով պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել, տեղեկությունն իրեն փոխանցել են համալիրի աշխատակիցները․

«Ես իմ գույքի մասով քննիչից դեռ որոշում չեմ ստացել, իմ գույքն ո՞վ կարող է տիրապետել, օգտագործել։ Դեռ քննական վիճակը շարունակվում է, դեռ ոչ մի բան քննիչը չի տվել, որոշում չի կայացվել, քաղաքապետարանն եկել, ասում է՝ ես բացել եմ, մաքրություն եմ անում: Մեկ է գիտեն, որոշում են կայացնել, որ գույքը օգտագործելու են, իբր հանձնելու են իրենց, կարող են օգտագործել: Այ այսպես իրանք իրանց որոշում են կայացրել, ասում են՝ նաև ժամանակավոր կառավարիչ նշանակել»,- ասել էր նա։

Երևանի քաղաքապետարանի դեմ հայցադիմումը դատարան է ստացվել օգոստոսի 3-ին, հաջորդ օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։

Ռոզա Վարդանյան