«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրը, հնարավոր է, պետականացվի։ Radar Armenia-ի տեղեկություններով՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքն արդեն իսկ փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին․ գործընթացի մասին ընկերությունը ծանուցվել է ընտրություններից օրեր անց։

«Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել։ Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի Գրուպ» կոնցեռնին մինչև 2065 թվականը, և առանց որևէ հիմնավորում ներկայացնելու Երևանի քաղաքապետարանն այսպես, սեփական քմահաճույքով, որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ մեկ ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնին»,- շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Մուլտի Վելնես» համալիրն արդեն 10 օր է՝ փակ է․ օրեր առաջ Factor TV-ն արձանագրել էր, որ այսօր էլ բոլոր մուտքերը կապարակնքված են, փակցված են քննիչի որոշումն ու մուտքն արգելող ոստիկանական ժապավեններ։ Այսօր հսկայական շինության տարածքում ընդամենը 2-3 հոգի կար՝ այգեպանը և տարածքը հսկող անվտանգության աշխատակիցները։ Համալիրի տնօրենի խոսքով՝ հուլիսի 6-ի առավոտյան պատկերը լրիվ այլ էր։

«Խուզարկության պատրվակով են եկել, խուզարկություն կատարել մոտ 5-6 ժամ, հետո աշխատակիցներին ու բոլոր հաճախորդներին հանել են»,- ասաց նա։

Խուզարկությունից հետո մարզաառողջարարական համալիրն անորոշ ժամանակով փակվել է։ Դրանից երեք օր անց ՊԵԿ-ը հնչեղ տեսանյութ էր հրապարակել՝ բացահայտվել է 2,6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն։

«Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն»,- ասվում էր հաղորդագրությունում։

Օրեր անց, փաստացի, հայտնի է դառնում, որ համալիրը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին։

«2065 թվականի համար է եղել էս պայմանագիրը, որ ներդրում է արվել ակումբում բավականին ահռելի գումարներ, որ աշխատեր մինչև 2065 թվականը, նոր էն ժամանակ պայմանագրի նման կետ կարող էր քաղաքապետարանը ներկայացներ, որ չի ուզում շարունակել էդ պայմանագիրը լրանալուց հետո: Բայց այս պահի դրությամբ՝ միակողմանի խզելը, չգիտեմ, նման կետով ոնց կարող է անել»,- նշում է Փիրոյանը։

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը նման որոշում կայացրել, ի՞նչ հիմքով է միակողմանի խզել պայմանագիրը, արդյո՞ք սա կապ ունի Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ․ այս հարցերին երեկվանից քաղաքապետարանը չի պատասխանում՝ նշելով, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն, իսկ մինչ այդ՝ ԲՀԿ առաջնորդի փաստաբանական թիմը որոշման դեմ արդեն իսկ առարկություններ է ներկայացրել։

«Մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որովհետև հասկանալի է, որ մինչև 2065 թվականն ունենալով վարձակալության պայմանագիր, երբ մեկ գիշերում նման որոշում է կայացվում, հասկանալի է, որ սա ընդամենը քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում, և հերթական անգամ իշխանությունները իրենց ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսներն ու լծակները փորձում են որպես մահակ օգտագործել»,- ասում է Տոնոյանը։

150 աշխատակից և ավելի քան 4000 հաճախորդ ունեցող մարզաառողջարարական համալիրի ճակատագիրը դեռևս անորոշ է․ աշխատակիցները չգիտեն՝ արդյո՞ք կվերադառնան աշխատանքի, իսկ բաժանորդագրություն վերցրած քաղաքացիները փորձում են հասկանալ՝ կկարողանանա՞ն օգտվել իրենց փաթեթից՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ արդյո՞ք կվերադարձվեն իրենց գումարները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան