«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
Հասարակություն
05.08.2026 | 11:40
Այսօր «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի դին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նշենք, որ դեպքի մասին առաջինը գրել էր Shamshyan.com-ը՝ հայտնելով, որ ահազանգը ստացվել է գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում։ Ըստ կայքի՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն է։
Արաքս Մամուլյան

