Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «պատմական համաձայնության» մասին արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման վերաբերյալ՝ այն անվանելով Գազայի հատվածում նոր պաղեստինյան կառավարության ձևավորման ուղղությամբ կարևոր քայլ։

«Այսօր Խաղաղության խորհուրդը ՊԱՏՄԱԿԱՆ համաձայնության է հասել ՀԱՄԱՍ-ի և Գազայի մյուս բոլոր զինված խմբավորումների ԼԻԱՐԺԵՔ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի երկարատև ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ։ Այս համաձայնությունը կարևոր քայլ է, որ Գազայում վերջապես նոր պաղեստինյան կառավարությունը կառավարվի, որը սերտորեն կհամագործակցի Խաղաղության խորհրդի հետ՝ պաղեստինյան ժողովրդին օգնելու համար։ Միաժամանակ, Իսրայելը կունենա այն անվտանգությունը, որին արժանի է, և Գազան այլևս չի օգտագործվի որպես ահաբեկչական հարձակումների հենակետ»,- գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Նա նշել է, որ սա իր 20 կետանոց ծրագրի իրականացման կարևորագույն հանգրվանն է։ Համաձայնությունը կիրականացվի կառուցվածքային փուլերով։ Զինաթափման ավարտին իսրայելական ուժերը դուրս կգան Գազայից, և Միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն նոր պաղեստինյան ոստիկանական ուժերի հետ՝ ստանձնելու Գազայի բնակիչների և հարևանների անվտանգության պատասխանատվությունը։ Ըստ Թրամփի՝ պատմական առաջընթաց են գրանցել, և դեռ շատ անելիք կա։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային՝ իրենց կարևոր ջանքերի համար, և հատկապես իմ ակնառու թիմին, որի անխոնջ աշխատանքը հնարավոր դարձրեց այս պատմական առաջընթացը։ Հոկտեմբերի 7-ին Գազայից ի հայտ եկած սպառնալիքը չի թույլատրվի վերականգնել։ Գազան վերջապես կլինի նոր պաղեստինյան կառավարության ձեռքում, որը կծառայի իր ժողովրդին»,- հայտարարել է նա։

ՀԱՄԱՍ-ի  բարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության են եկել: AFP-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում մի քանի շաբաթ է՝ բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ: ՀԱՄԱՍ-ի զինաթափումից բացի՝ երկրորդ փուլը ենթադրում է իսրայելական բանակի փուլային դուրսբերում Գազայի հատվածից: Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածքի կառավարումը պետք է ստանձնի ԱՄՆ-ի գլխավորած Խաղաղության խորհրդի կողմից ստեղծված պաղեստինյան տեխնոկրատական ​​կոմիտեն:

Իսրայելը նախկինում պահանջել էր ՀԱՄԱՍ-ի զինաթափումը՝ որպես հետագա ապաէսկալացիայի նախապայման:

ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմի անդամ Ղազի Համադը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կատարելու պաղեստինյան զինյալ խմբավորմանը զինաթափելու առաջադրանքը։

«Իսրայելը չի ​​միջամտի զինաթափման հարցին։ Ազգային կոմիտեն այն մարմինն է, որը կձեռնարկի այս առաջադրանքը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Գազայի կառավարման ազգային կոմիտեն (NCAG):

Համադն ասել է, որ շարժումը «զիջումների է գնում Գազայի հատվածում գտնվող մեր ժողովրդի համար՝ նրանց սպանություններից և տեղահանությունից փրկելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի