ԵՄ-ն ՀՀ-ից կպահանջի՞ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել․ Եվրահանձնաժողովի խոսնակի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյո՞ք Եվրամիությունը ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ ստիպելով վիզային ռեժիմ սահմանել ՌԴ քաղաքացիների համար, արդյո՞ք նման քննարկումներ եղել են հայ պաշտոնյաների հետ․ ամենօրյա բրիֆինգի ժամանակ այս հարցադրումներն ուղղվեցին Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեին Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆեռնարդ Կարթեյզերի հայտարարությունից հետո։ Պատգամավորն ակնարկել էր, որ Հայաստանը, անկախ տնտեսական ու ֆինանսական հետևանքներից, ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու դեպքում։

«Երբ խոսքը վերաբերում է անդամակցության գործընթացի քննարկմանը, կարևոր է շեշտել, որ Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, մոտ է ԵՄ-ին։ Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովն իրական հաջողություն էր։ Ի հավելումն դիմակայունության և աճի ծրագրի, Խաղաղության եվրոպական հիմնադրամի ու գործընկերության առաքելությունների շրջանակներում առկա գերազանց համագործակցության՝ Հայաստանը ևս մեկ քայլ կատարեց դեպի ԵՄ՝ ընդունելով, այսպես կոչված, «ԵՄ օրինագիծը»։ Սա իսկապես կարևոր խորհրդանշական քայլ է»,- ասաց Գիյոմ Մերսիեն։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցությունը հստակ սահմանված և արժանիքների վրա հիմնված գործընթաց է, որը պահանջում է պաշտոնական հայտ անդամակցության ձգտող երկրի կողմից։

«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի հետ՝ այն ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, ներառյալ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կապուղիները, առևտուրը և շատ ավելին»,- եզրափակեց նա՝ այդպես էլ չպատասխանելով բուն հարցին։

Կարինե Ասատրյան

Բրյուսել