Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը (71 կգ) դարձավ Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության չեմպիոն: Ադրբեջանի մայրաքաղաքում կհնչի Հայաստանի օրհներգը:

Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևի հետ ու հաղթեց 4:3 հաշվով (տեսանյութ): Հաղթանակից հետո Նազարյանն իր մարզիչների հետ մրցագորգում չեմպիոնական շրջան կատարեց Հայաստանի դրոշով:

Ջանես Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից ու եզրափակիչի ճանապարհին վստահ հաղթանակներ էր տարել նորվեգացի (8:0), թուրք (9:0), հունգարացի (9:0) և բուլղարացի (8:0) մրցակիցների նկատմամբ:

Գևորգ Հարությունյանը (51 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:0 հաշվով հաղթեց վրացի Սաբա Աբաշիձեին ու կկանգնի պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել նաև Արարատ Ավետիսյանը (48 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն ԱԱ-ին մասնակցեց 10 ըմբիշով ու նվաճեց 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն ԱԱ-ում կունենա 6 մասնակից՝ Մուրադ Ղարիբյան (51 կգ), Դավիթ Բալեյան (55 կգ), Գրիշա Գևորգյան (60 կգ), Էրիկ Պապիկյան (65 կգ), Վարուժան Ասլանյան (71 կգ), Վահե Ասլանյան (80 կգ):