Հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր. Արայիկ Հարությունյանը՝ Իսրայելում հայկական կեղծ դիպլոմների հետ կապված դեպքի մասին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է նախօրեին Իսրայելում՝ իբրև հայկական բուհեր ավարտած 40 բժիշկների ու դեղագործների կեղծ դիպլոմների հետ կապված միջադեպին:

Նա հայտարարել է, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատվելու դեպքում մեղավորները ծանր պատասխանատվության են ենթարկվելու:

«Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո (ներկայումս հետաքննություն է ընթանում, և սպասում ենք իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվություն) հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու համար։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իրանակում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար կրթություն, ասվում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հետաքննությունն սկսվել է Առողջապահության նախարարությունում ստացված անանուն բողոքից հետո։ Տևական ժամանակ՝ մինչ բավարար ապացույցներ ունենալը, ոստիկանությունը հետաքննությունը վարել է գաղտնի։ Կասկածյալները, որոնց մեծ մասը բնակվում է արաբական և դրուզական բնակավայրերում, ձերբակալվել է։

Հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ավարտել ուսումը և հանձնել բոլոր քննությունները, նրանք կապի մեջ են մտել խարդախի հետ, ով նրանց ուղղորդել է Սուրբ Թերեզա, Մխիթար Գոշ և Հայբուսակ կրթական հաստատություններ, որտեղ կարճ ժամանակ սովորելուց հետո նրանք դիպլոմներ են ստացել: