TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը

Լուրեր

24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի պահանջներ է ներկայացնում TikTok-ին․ սոցիալական այս հարթակը խախտում է ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը՝ չապահովելով անչափահաս օգտատերերի հաշիվների անվտանգությունը։

Հանձնաժողովի հետաքննության համաձայն՝ TikTok-ում անչափահասներին տրված է հնարավորություն իրենց հաշիվը դարձնել հանրային, ինչի արդյունքում նրանց բովանդակությունը հասանելի է դառնում ցանկացած օգտատերի, նույնիսկ նրանց, ովքեր հաշիվ չունեն։ Ավելին, անչափահասների հրապարակած տեսանյութերը կարող են երաշխավորվել այլ օգտատերերի՝ «Ձեզ համար» լրահոսում։

Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ նույնիսկ գաղտնի հաշիվ ունեցող անչափահասների պրոֆիլները և հետևորդների ցանկերը մնում են հասանելի, ինչը, ըստ հանձնաժողովի, ստեղծում է անցանկալի կապի, կիբեռհետապնդման և շահագործման ռիսկեր։

Հանձնաժողովը կոչ է անում TikTok-ին փոխել կարգավորումները, որպեսզի անչափահասների հրապարակած բովանդակությունը տեսանելի լինի միայն նրանց հաստատած հետևորդներին, ինչպես նաև դադարեցնել այդ բովանդակության երաշխավորումը «Ձեզ համար» լրահոսի միջոցով։

«Անչափահասների համար կարգավորումներ սահմանելը «Թվային ծառայությունների մասին» օրենքի շրջանակում «գեղեցկության  մրցույթ» չէ։ Այն պետք է լինի արդյունավետ։ TikTok-ն այժմ իրավունք ունի պաշտպանվելու,
սակայն պետք է համապատասխանեցնի կարգավորումները՝ երեխաների՝ առցանց գաղտնիության, անվտանգության և պաշտպանվածության բարձր մակարդակ ապահովելու համար»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց  Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենյեն։

Այս փուլում TikTok-ը պետք է ծանոթանա հետաքննության նյութերին և գրավոր պատասխան տա։

Եթե Հանձնաժողովի եզրակացությունները հաստատվեն վերջնականապես, ընկերությանը կարող է տուգանվել՝ մինչև իր համաշխարհային տարեկան շրջանառության 6%-ի չափով։ 2025 թվականին տարեկան շրջանառությունը եղել է 33,1 միլիարդ դոլար։

Հետաքննությունը սկսվել է 2024 թվականի փետրվարին և ընդգրկում է նաև TikTok-ի հնարավոր կախվածություն առաջացնող դիզայնի, հետազոտողների համար տվյալների հասանելիության և գովազդային թափանցիկության հարցերը։ Անչափահասների տարիքի հնարավոր սխալ ներկայացման հարցերով հետաքննությունը ևս  շարունակվում է։ TikTok-ում գրանցվելու նվազագույն տարիքը 13-ն է, բայց կասկածներ կան, որ սոցհարթակից օգտվողների թվում կան ավելի փոքրեր։

Ընդհանրապես՝ սոցիալական մեդիայի բացասական ազդեցությունից երեխաներին պաշտպանելու հարցը դարձել է ԵՄ օրակարգի առաջնահերթություն: Եվրոպական Միության ինստիտուտներն ու անդամ պետությունները սկսել են  քննարկել օրենսդրական սահմանափակումներ՝ սոցիալական մեդիա հարթակներում անչափահասների հասանելիությունը կարգավորելու նպատակով։

Interface հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ԵՄ 27 անդամ երկրներից 23-ը  քննարկում է ազգային օրենսդրություն՝ սոցիալական ցանցերի հասանելիությունը որոշակի տարիքից սահմանափակելու կամ արգելելու համար։ Ֆրանսիան դարձել է   Եվրոպայում առաջին  երկիրը, որն  ամբողջովին արգելել է 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումը։ Սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայում TikTok-ը, Instagram-ը, Snapchat-ը և մյուս խոշոր սոցիալական հարթակները այլևս իրավունք չեն ունենա գրանցել 15 տարեկանից ցածր օգտատերերի նոր հաշիվներ։  Արդեն գործող հաշիվների փակումը նախատեսվում է սկսել 2027 թվականի հունվարից։ Նման սահմանափակում անցած տարի մտցրել էր Ավստրալիան։

Եվրոպական Խորհուրդն էլ երեկ ուշ երեկոյան ընդունել է որոշում, որը թույլ է տալիս տեխնոլոգիական ընկերություններին կամավոր կերպով հայտնաբերել ու հեռացնել երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերն իրենց հարթակներից։ Ընկերություններն այս դեպքում չեն կարող մեղադրվել գաղտնիության խիստ կանոնները խախտելու համար։ Առցանց մատակարարների կողմից կամավոր գործունեությունը կարևոր է, քանի որ այն օգնում է հայտնաբերել, հետաքննել և դատական հետապնդման ենթարկել հանցագործներին։

Ժամանակավոր կանոնակարգը կգործի մինչև 2028 թվականի ապրիլի 3-ը։ ԵՄ-ի օրենսդիրները ներկայում բանակցում են հիմնական օրենքի շուրջ`կանխարգելելու և երեխաների սեռական շահագործման դեմ առցանց հարթակներում պայքարելու համար։

Կարինե Ասատրյան

Բրյուսել