Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Իրանը մեզ աղաչում է՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն. «Եկեք գործարքն անենք։ Եկեք խոսենք։ Եկեք խոսենք»»։ Մանիլայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքները՝ «ռմբակոծել և ոչնչացնել» կամուրջ կամ էլեկտրակայան ամեն անգամ, երբ Իրանը թիրախավորում է նավ Հորմուզի նեղուցում, փոխանցում է CNN-ը։

Նա հավելել է, որ ամեն անգամ, երբ ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են գալիս հրադադարի համաձայնագրի շուրջ, «այնտեղ պատասխանատու մարդիկ կա՛մ խախտում են այն, կա՛մ ուզում են փոխել այն»։

«Այսպիսով, նրանք շարունակելու են վճարել գինը, և ամեն գիշեր գինը գնալով ավելի ու ավելի է բարձրանում։ Այս պահին, ըստ երևույթին, նրանք դեռ չեն ուշքի եկել, ուստի նախագահը մեծ օգուտ չի տեսնում նրանց առաջարկներին արձագանքելու մեջ, քանի որ Իրանն ակնհայտորեն պատրաստ չէ գործարք կնքել, առնվազն՝ այնպիսի գործարք, որին նրանք պատրաստ կլինեն հետևել»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Իրանի գլխավոր դիվանագետ Աբբաս Արաղչին վերջերս երկրի պաշտպանական դոկտրինը բնութագրել էր որպես «ակն ընդ ական»։

«Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կառաջացնի  հզոր և վճռական պատասխան»,- չորեքշաբթի ուշ երեկոյան X -ում նշել էր Արաղչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի