ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի դեմ 12-րդ անընդմեջ գիշերային հարվածները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, գրում է CNN-ը։

«ԱՄՆ ուժերը հարվածել են իրանական ռազմական թիրախներին, այդ թվում՝ ծովային կարողություններին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ափամերձ հսկողության կետերին և օդային պաշտպանության միջոցներին»,- X-ում նշել է CENTCOM-ը։

Նշվում է, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են «ցամաքում գտնվող տասնյակ իրանական ռազմական օբյեկտներ՝ միաժամանակ վերսկսելով Իրանի դեմ ծովային շրջափակումը»։ CENTCOM-ը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել թիրախների թվի վերաբերյալ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կանգնեցրել է երեք նավթային լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով, մինչ Միացյալ Նահանգներն ու Իրանը պայքարում են կենսականորեն կարևոր ջրային ուղու վրա վերահսկողության համար։

Վերջին շաբաթներին Իրանը հարվածել է Օմանի ափով անցնող նավատորմերին՝ փորձելով ստիպել նավերին օգտագործել իր սեփական ջրերը և վճարել անվտանգ անցման համար։

«Երեք նավթային լցանավեր փորձում էին անցնել Հորմուզի նեղուցի հարավային ականապատ ճանապարհով, բայց դրանցից մեկի պայթյունից և հրդեհից հետո մյուս երկուսը արագ շրջվեցին և հետ դարձան։ ԻՀՊԿ հզոր նավատորմն ընդգծում է, որ Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է, և ցանկացած նավ, որը խաբվել է ԱՄՆ-ի կողմից և մտադիր է անցնել առանց Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնեցման, կարժանանա նույն ճակատագրին»,- ասվում է Իրանի պետական ​​լրատվամիջոցների կողմից մեջբերված հայտարարության մեջ։

Չի նշվում, թե երբ է տեղի ունեցել միջադեպը։

Բացի այդ, Իրանի բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել են, որ հարվածել են Քուվեյթում գտնվող մի քանի ամերիկյան բազաների՝ Իրանի վրա ամերիկյան ուժերի հարձակումներից հետո։ Պահապանների կորպուսը ստանձնել է Ալի Ալ Սալեմ բազայի, Camp Udairi-ի և հեռահաղորդակցության աշտարակի վրա հարձակումների պատասխանատվությունը, մինչդեռ բանակը հայտարարել է, որ թիրախավորել է Դոհա, Ալի Ալ Սալեմ բազաները և Camp Arifjan-ն։

Պահապանների կորպուսը նաև  հայտարարել է, որ հարձակվել և ոչնչացրել է Հորդանանում գտնվող մի քանի ամերիկյան ռազմական օբյեկտներ։ Թիրախների թվում են եղել ԱՄՆ THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը, Patriot համակարգը, C-RAM ռադարը և ուղղաթիռների կայանատեղին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի