Դոն Պիպոն դիրքերն է ամրապնդում. Էջմիածնում տներ է գնում՝ եկեղեցուն նվիրելու համար. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իտալիայում բնակվող Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն, շարունակում է անշարժ գույք ձեռք բերել իր ծննդավայր Էջմիածնում: Քաղաքում գործող առևտրի և սպասարկման մի շարք օբյեկտներ, որ վաղուց արդեն Ասատրյան ընտանիքի սեփականությունն են, շարունակում են համալրվել:

Հերթական գործարքը, ճիշտ է՝ այնքան էլ արագ առաջ չի գնում, հատկապես Պիպոյի հետ կապված վերջին աղմկահարույց դեպքից՝ մահափորձի նախապատրաստությունից և դրա բացահայտումից հետո, բայցևայնպես, առևտուրն արդեն ընթացք է ստացել: Մեր տեղեկություններով, Դոնը երկու մասնավոր տուն է գնել Էջմիածնի Արարատյան փողոցում՝ Մայր Աթոռի հարևանությամբ: Եվ, քանի որ դրանք վանքապատկան տարածքում են, տանտերերն աստղաբաշխական գին են պահանջել: Ըստ մեր աղբյուրի՝ տներից յուրաքանչյուրի համար Դոնը 100 հազար դոլարի կարգի գումար է վճարել՝ Էջմիածնում չլսված թվեր:

Դեռևս տարիներ առաջ, երբ եկեղեցին իրեն պատկանող տարածքը «մաքրեց» բազմաթիվ շենք-շինություններից՝ վերադարձնելով իր հասանելիք տարածքը, խոսակցություններ եղան նաև այն մասին, որ հաջորդն այդ տներն են լինելու: Բնակիչների առաջարկած գինը, սակայն, եկեղեցուն «ձեռք չտվեց», և նա այն չգնեց՝ հավանաբար, սպասելով առատաձեռն մի բարերարի: Եվ, ահա, այդ օրը չուշացավ:

Իտալահայ գործարարը, որ նաև շատ մոտ հարաբերություններ ունի Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որոշել է գնել տներն ու նվիրել եկեղեցուն: Նվիրատվության մասին խոսակցությունները, ըստ մեր աղբյուրի, թեև նախնական են, բայց իրականությանը մոտ։

«Դա մի տարածք է, որտեղ, ճիշտ է՝ ցանկացած նախաձեռնություն մեծ եկամուտներ կբերի, բայց ոչ Պիպոյի դեպքում: Այնպես չէ, որ բիզնես շահը նրան չի հետաքրքրում: Բայց նա հավատքի մարդ է և երբեք իր հավատքի հաշվին բիզնես չի անի: Եթե մտածել է նվիրատվություն անի, ուրեմն ճիշտ լուծումը դա է»,-ասաց նրա ընկերներից մեկը:

Նկատենք, որ Պիպոն սերտ հարաբերություններ ունի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և երկու Կարապետյանների հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ է: Չի բացառվում, որ ակումբին անդամակցելով ու ներդրումներ անելով՝ նա փորձում է Էջմիածնում ամրապնդել իր դիրքերը»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: