Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը միջազգային ֆինանսական օլիգարխիայի գաղութներն են. «Փաստ»

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը

– Պարոն Մանուչարյան, այսօր մասնավորապես «Ելք» խմբակցության անդամն առաջարկում է, որպեսզի Հայաստանը դադարի անդամակցել ԵՏՄ–ին: Եթե դա տեղի ունենա, ապա այն ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի դիրքերի վրա:

– Նախ պետք է նայենք, թե ո՞վ է հարցը հնչեցնում, ինչո՞ւ է հնչեցնում և ինչո՞ւ է հնչեցնում հեց այդ պահին: Նաև` որտեղի՞ց ծնվեց այդ առաջարկը:

ԵՏՄ–ի վերաբերյալ հաճախ եմ ասել. եթե Հայաստանը նրա մեջ է, ապա կարող է լինել թելադրող այդ կառույցում: Իսկ, ընդհանրապես, եթե մեզ անհրաժեշտ է մի լայն տնտեսական համակարգ, որի մեջ ընդգրկվելով, կարող ենք զարգացնել մեր հնարավորությունները, դա միանշանակ է:

Հաճախ խոսում ենք եվրոպական համակարգերի մասին ու ասում, թե եկեք նրանցում ինտեգրվենք: Իսկ ես ասում եմ, որ այդ համակարգերում մենք, ցավոք, արդեն ինտեգրված ենք: Երկրի զարգացմանը վերաբերող մեր բոլոր որոշումները կամ 25 տարիների մեր տնտեսական օրենսդրությունը համարյա ամբողջությամբ գրել ենք մեր եվրոպական գործընկերների խորհուրդներով:

Նրանք մեր բոլոր նախարարություններում ստեղծել են ԾԻԳ–եր` Ծրագրերի իրականացման գրասենյակներ, որոնց գործունեությունը ֆինանսավորում են իրենք: Բայց… ֆինանսավորում են մեր փողերով: Պայմանն այսպիսին է` մեզ վարկ են տալիս, որպեսզի մենք վարձատրենք իրենց մասնագետներին, ովքեր մեզ խորհուրդ կտան:

Այսինքն` որպեսզի մեկը մեզ բացատրի, որ մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, դրա դիմաց մեզանից վերցնում են, ասենք, ամսական մի 20 հազար դոլար գումար:

Այս ամենի հետևանքով մենք քանդել ենք մեր տնտեսությունը, մեր մշակույթը, մեր կրթությունը: Մի խոսքով` ամեն ինչ:

Եվ հիմա կրկին ասել, թե եկեք գնանք այդ ուղղությամբ` դեպի եվրոպական կառույցներ, կլինի ուղղակի հերթական քայքայիչ քայլը` ընդդեմ Հայաստանի:

Եթե ուրիշ բան են առաջարկում, ասենք, ասում են` տիեզերքում հայտնաբերվել է մեկ այլ համակարգ, եկեք ԵՏՄ–ից դուրս գանք, նրան անդամագրվենք, պարտավոր են նաև բացատրել, թե այն կոնկրետ ի՞նչ համակարգ է, և կոնկրետ ի՞նչ են առաջարկվում մեզ տվյալ համակարգի մեջ: Կամ եթե ասում են` մենակ զարգանանք, ապա թող բարի լինեն բացատրել, թե` ինչպե՞ս:

Եվ մի բան էլ` եթե ձևակերպում են այսպես` «Մենք դուրս գանք», չեմ հասկանում, թե ո՞ւմ նկատի ունեն: Եթե դուրս են գալու երկրի կառավարող շրջանակը, ասենք` նախագահը, խորհրդարանը և կառավարությունը, ապա նրանք վաղուց դուրս են Հայաստանից: Ուստի, նրանք հիմա ԵՏՄ–ից դուրս են, թե նրա ներսում են, մեզ քիչ է հետաքրքրում:

Մինչդեռ եթե Հայաստանը կենտրոնանա և կարողանա ինքն իրեն դրսևորել, մենք ԵՏՄ–ում կարող ենք լինել տանող ուժ:

– Մասնագետները փաստում են, որ արդյունավետ չէ մեր անդամակցությունը. խոստացված գումարները չեն լինում, ակնկալիքները չեն իրականանում: Ա՞յս առումով ինչպես վարվենք:

– Եթե ինչ որ բան չի ստացվել, ես ցանկանում եմ հասկանալ, թե ո՞վ է դրանով զբաղվել: Անունո՛վ, ազգանունո՛վ: Ո՞վ է դիմել և` ի՞նչ հարցով: Ուզում եմ հասկանալ` Սերժ Սարգսյանը Պուտինին ասել է` արի զարգացնենք գիտությունը, և Պուտինն ասել է ո՞չ: Կամ ասել է` եկ միասին զարգացնենք արդյունաբերությունը, Պուտինն ասել է` ո՞չ: Ասելս այն է, որ եթե տվյալ համակարգում մեր գործունեության ընթացքում եղել են սխալներ, դրա՛նք քննարկենք:

Որովհետև մեզ` Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, ընդհանրապես հետխորհրդային բոլոր երկրներին, նաև աշխարհի ժողովուրդների ճնշող մեծամասնությանը միավորում է մեկ բան` անհապաղ զարգացնել գիտությունը, կրթությունն ու արդյունաբերությունը: Որովհետև սրանց հիմքի վրա են ձևավորվում ազգային ինքնությունները: Իսկ մարդկության ապագան կապված է ազգային ինքնությունների հետ:

Հիմա փոխանակ սրա փնտրտուքը լինի, ինչ–որ մեկը հերթական «առաջարկությունն» է անում` եկե՛ք խփենք, եկե՛ք ջարդենք…:

Լա՛վ, իսկ ի՞նչ եք դրա տեղն առաջարկում: Այդ ո՞ր ուղին է, որ մեզ զարգացման է տանելու:

– Իսկ կախվածությո՞ւնը: Մեր երկիրն այսօր ամեն ինչով ուղղակի կախման մեջ է Ռուսաստանի Դաշնությունից: Մի բան, որն ուղիղ հարվածում է մեր ինքնիշխանությանը:

– Ես առաջին անգամ եմ լսում, որ ամեն ինչով կախված ենք Ռուսաստանից: Որովհետև մինչ այս լսել էի, որ Ռուսաստանն ամեն ինչով համարյա կախված է արևմուտքից: Համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի կենտրոններն այս պահին գտնվում են արևմուտքում: Վաղը կարող են գտնվել Հայաստանում, Չինաստանում կամ որտեղ ասես: Բայց այս պահին արևմուտքում են: Խնդիրը հետևյալն է` ֆինանսական այս օլիգարխիան հավասարապես ավերել է թե Ռուսաստանը, թե Հայաստանը:

Մեր պետական և քաղաքական համակարգերում մենք չունենք մարդիկ, որոնք մեզ են ներկայացնում` սպասարկում են մեր երկրի շահերը: Նրանք սպասարկում են այս–կամ այն կենտրոնի շահերը և կատարում են վերջիններիս հանձնարարականները:

Ասում եք կախվածության մեջ ենք Ռուսաստանից: Ես խոսքս կրկնեմ այս անգամ Ռուսաստանի առումով` ռուսներն իրենք չեն գրել իրենց տնտեսական օրենքները, դրանք թելադրվել են արևմուտքից, ինչպես մեզ են թելադրվել: Եվ ռուսներն իրենք իրենց ձեռքով ավերել են իրենց երկիրը: Հիմա դուք ասում եք` նրանք, որ իրենց երկիրն ավերել են, մեզ թելադրում են: Նրանք ո՞վ են, որ մեզ թելադրեն: Նրա՛նց են թելադրում: Շատ անգամ կործանարար ուժերը Հայաստանի դեմ իրենց քայլերն անում են Ռուսաստանի միջոցով: Սա՛ էլ կա:

Այս իմաստով մեր և Ռուսաստանի պետական համակարգերն իրարից ոչ մի բանով չեն տարբերվում: Ռուսաստանը ևս այնպիսի գաղութ է, ինչպիսին Հայաստանն է: Եվ գաղութն է միջազգային ֆինանսական օլիգարխիայի:

Եվ բոլոր նման կարգի խոսակցությունները մի նպատակ են հետապնդում` արհեստական թշնամություն առաջացնել ժողովուրդների միջև, որպեսզի շարունակեն կողոպտել և Ռուսաստանը, և թե Հայաստանը:

Բայց, այնուամենայնիվ, մի տարբերություն կա. վերջին 3–4 տարիների ընթացքում Ռուսաստանում ձևավորվել է մի փոքր շրջանակ, որը ձգտում է ռուս ժողովրդի էությունից բխող քայլեր կատարել: Սակայն այն դեռևս թույլ է, և քայլերն էլ երերուն են:

 Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում