Հայաստանում 285-340 մլն դոլարի ներդրում կկատարվի. «Էկոտեխպրոմն» ու «Բիզնես Արմենիան» հուշագիր են ստորագրել

Լուրեր

05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Սոպինին: Հանդիպմանը ներկա էր նաև Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին, և Հայաստանում ստեղծվում են առավալագույնս բարենպաստ պայմաններ ներդրումներ կատարելու համար:

Սերգեյ Սոպինը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ մտադրված են Հայաստանում խոշոր ներդրում կատարել և ստեղծել արդյունաբերական համալիր, որը կարտադրի կալցինացված սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, և ապակիներ, իսկ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան և այլ երկրներ:

Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Էկոտեխպրոմի» և «Բիզնես Արմենիայի» միջև: Ըստ փոխընբռնման հուշագրի՝ «Էկոտեխպրոմը» մտադրված է կատարել 285 – 340 մլն ԱՄՆ դոլարի ներդրում Հայաստանում և կառուցել արդյունաբերական համալիր: Համալիրի նախագծման աշխատանքները կսկսվեն 2019թ. և ավարտին կհասցվեն 2022թ.: Երեք գործարանից կազմված արդյունաբերական համալիրը կզբաղեցնի 100 հեկտար տարածք, և արդյունքում  կստեղծվի շուրջ 1100-1200 աշխատատեղ։

Ստորագրման արարողությունից հետո Տիգրան Ավինյանը նշեց, որ հատկապես մյուս տարվանից նմանատիպ խոշոր ծրագրերը երկրում գնալով ավելանալու են: Նա ասաց, որ ներդրումային միջավայրը Հայաստանում զգալիորեն բարելավվել է և շարունակելու է բարելավվել հարկային քաղաքականության բարեփոխումների, բյուրոկրատական խոչընդոտների վերացման և այլ միջոցառումների շնորհիվ: