ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով

Լուրեր

09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
09.07.2026 | 21:00
«Ուժեղներն» այնքան թույլ են, էլ ինչքա՞ն թուլացնենք․ փողոց չեն կարող գեներացնել՝ իրար հետ լեզու չեն գտնում․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին հայտարարություն է փոխանցվել, որում Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու, «Abzas media» գործով կայացված դատավճիռները չեղարկելու և կին լրագրողների նկատմամբ բռնության մեղադրանքների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու պահանջ կա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայտարարությունը ներկայացվել է Մարդու իրավունքների ինստիտուտի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի ընթացքում, որն անցկացվում է 2026 թվականի հունիսի 15-ից հուլիսի 10-ը։ Կազմակերպությունն ունի հատուկ խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում։

Փաստաթղթում հատուկ նշվում են «Abzas media»-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքիզիի, լրագրողներ Նարգիզ Աբսալամովայի և Էլնարա Գասիմովայի, Meydan TV-ի լրագրողներ Խայալա Աղաևայի, Այսել Ումուդովայի, Այթաջ Թափդիգի (Ահմեդովա) և Այնուր Էլգունեշի (Գանբարովա), լրագրող Ֆաթիմա Մովլամլիի, ինչպես նաև լրագրող և կանանց իրավունքների պաշտպան Ուլվիյա Ալիի (Գուլիևա) գործերը։ Նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել կամ բանտարկել են ավելի քան 20 լրագրողի, խմբագրի և լրատվամիջոցների աշխատակիցների։ Ընդգծվում է, որ ճնշումն ազդել է կոռուպցիայի, ընտրությունների և իշխանության չարաշահման մասին լուսաբանող լրատվամիջոցների՝ Abzas Media-ի, Meydan TV-ի, Toplum TV-ի, Kanal-13-ի, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» հետ համագործակցող անհատների վրա։

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները հիմնականում կիրառել են ֆինանսական հանցագործության մեղադրանքներ: Մասնավորապես, առաջադրվել է Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով մեղադրանք՝ կազմակերպված խմբի կողմից արտարժույթի մաքսանենգության մեղադրանք, իսկ ավելի ուշ առաջադրվել են լրացուցիչ մեղադրանքներ, ինչպիսիք են անօրինական ձեռնարկատիրությունը, փողերի լվացումը և հարկերից խուսափելը։

Կազմակերպության հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի ներքին օրենսդրությունը գործնականում անհնար է դարձնում անկախ լրատվամիջոցների համար օրինականորեն օտարերկրյա ֆինանսական աջակցություն ստանալը: Նշվում է, որ անկախ կազմակերպությունների գրանցումը և օտարերկրյա դրամաշնորհների հաստատումը պարբերաբար մերժվում է։ Փաստաթղթում նաև ամեն լրագրողի գործի մանրամասներ են ներկայացվում։

Ընդգծվել է, որ, օրինակ, Այթաչ Թափդիգը դատարան տարվելիս ենթարկվել է ֆիզիկական բռնության, Այսել Ումուդովան հայտնել է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում ենթարկվել է սեռական ոտնձգությունների և վատ վերաբերմունքի:

Փաստաթղթում նշվում է, որ այս քրեական հետապնդումները նաև ազդում են խոսքի ազատության իրավունքի վրա: Հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 34 ընդհանուր մեկնաբանությանը՝ կազմակերպությունը նշում է, որ լրագրողներին իրենց հրապարակումների համար քրեական պատասխանատվության կանչելը խոսքի ազատությանը լուրջ միջամտություն է: Գրանցման և օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ կարգավորող պահանջները չպետք է օգտագործվեն որպես քրեական պատժի գործիք:

Կազմակերպությունը 9 կին լրագրողների թիրախավորումը գնահատել է որպես առանձին մտահոգության առարկա։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կին լրագրողներն ու կին իրավապաշտպանները բախվում են բռնաճնշումների ավելի բարձր ռիսկի։

Փաստաթղթի համաձայն՝ Ուլվիա Ալին ենթարկվել է ֆիզիկական բռնության և բռնաբարության բացահայտ սպառնալիքների ոստիկանի կողմից՝ 2025 թվականի մայիսին ձերբակալվելուց հետո իր էլեկտրոնային սարքերին մուտք չտրամադրելու համար։ Այլ լրագրողների հետ կապված նման դեպքերը ևս ներկայացվում են։ Մարդու իրավունքների ինստիտուտը կարծում է, որ այս հաղորդագրությունները վկայում են կին լրագրողների նկատմամբ սեռական սպառնալիքի և ոտնձգությունների մասին։ Կազմակերպությունը նշում է, որ եթե այս դեպքերը հաստատվեն, դրանք հարցեր կառաջացնեն Ադրբեջանի կողմից Կտտանքների դեմ կոնվենցիայով և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Մարդու իրավունքների ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին ուշադիր հետևել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, մասնավորապես, կանանց նկատմամբ բռնությանը։

Կազմակերպությունը խորհուրդ է տվել Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել 9 կին լրագրողներին, չեղյալ համարել  Abzas media-ի գործով դատավճիռները կամ վերանայել լրագրողների գործերը՝ համապատասխան միջազգային արդար դատավարության չափանիշներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի