3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում արտահանողներին հունիս ամսվա համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
Բոլորը

Կառավարությունը շուրջ 3 միլիարդ 140 միլիոն դրամ կուղղի արտահանողներին փոխհատուցումներ տրամադրելուն՝ շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունված աջակցության ծրագրի շրջանակում։

«Դեռևս հունիս ամսվա սկզբին կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ։ Կառավարության այս որոշման նպատակն է ծրագրի արդյունքում առաջացած հունիս ամսվա պարտավորությունների կատարումը մեր արտահանողների նկատմամբ։ Այսինքն՝ իրենք արտահանել են, մենք իրենց պետք է ֆինանսական աջակցություն այժմ տրամադրենք։

Միջոցառման իրականացման համար հունիս ամսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 միլիարդ 140 միլիոն դրամ»,-կառավարության նիստի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց․ «Այսինքն՝ այդ փոխհատուցման թիվը նշանակում է, որ արտահանման ծավալները ահագին մեծ են, որովհետև 3 միլիարդը դա արդեն բավականին մեծ թիվ է։ Ճի՞շտ եմ հասկանում, պարոն Պապոյան»։

Նախարարը դրական պատասխան տվեց․ «Իմ ձեռքի տակ կա երկու տեսակի վիճակագրություն՝ հունիս ամսվանը առանձին և հունիս-հուլիս մինչ այս պահը։ Հունիս ամսվանն առանձին եթե ներկայացնեմ, ապա արտահանել ենք 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, կես միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 2300 լիտր շշալցված խաղողի գինի, 1 միլիոն լիտր օղի և այսպես շարունակ»։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը մայիս-հունիս ամիսներին մի շարք սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական արտադրանքին և սննդամթերքին։

Մասնավորապես, սահմանափակումներ են կիրառվել՝

-թարմ մրգերի նկատմամբ՝ ծիրան, կեռաս, բալ, դեղձ, նեկտարին, սալոր, խաղող,
-բանջարեղենի նկատմամբ՝ լոլիկ, պղպեղ, սմբուկ, կարտոֆիլ և մի շարք այլ ապրանքներ,
-չրերի և ընկույզների նկատմամբ,
-ծաղիկների և ջերմատնային արտադրանքի նկատմամբ,
-կենդանի ձկան և ձկնամթերքի նկատմամբ, ինչի արդյունքում փաստացի դադարեցվել է հայկական ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան,
-որոշ ալկոհոլային խմիչքների և հանքային ջրերի նկատմամբ նույնպես սահմանափակումներ են կիրառվել, այդ թվում՝ «Ջերմուկի»։

Հունիսի 12-ից ռուսական կողմը հայտարարեց նաև, որ արգելում է Հայաստանից «կարանտինային վերահսկողության ենթակա» գրեթե բոլոր ապրանքների ներմուծումն ու տարանցումը դեպի մյուս անդամ երկրներ, ինչը ներառում է մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ, ծաղիկներ և այլ բարձր ֆիտոսանիտարական ռիսկ ունեցող ապրանքներ։

Հենց այս սահմանափակումների ֆոնին էլ Հայաստանի կառավարությունը սկսեց արտահանողների աջակցության ծրագիրը՝ փոխհատուցելով այլ շուկաներ արտահանելու լրացուցիչ ծախսերը և խրախուսելով շուկաների դիվերսիֆիկացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։