Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել. ՌԴ-ին կոչ է արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և քննադատել էթնիկ խտրականությունը

Լուրեր

08.07.2026 | 23:27
Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել. ՌԴ-ին կոչ է արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և քննադատել էթնիկ խտրականությունը
08.07.2026 | 23:14
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
Բոլորը

Արցախի հայկական Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Մշակութային և էթնիկ բազմազանություն. պատմության դասեր, ժամանակակից մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողով։ JAM News-ն իր անդրադարձում նշում է, որ այն հիշարժան է դարձել Ռուսաստանին ուղղված կոչերով՝ ճանաչելու չերքեզների ցեղասպանությունը և այլ ժողովուրդների դեմ պատմական հանցագործությունները, դադարեցնելու էթնիկ փոքրամասնությունների բռնի ուղարկումն ուկրաինական ճակատ, ինչպես նաև վերջ դնելու համակարգային խտրականությանն ու այլատյացությանը։

Համաժողովում ներկայացված պատմություններից մեկը վերաբերում էր կազմակերպիչներից մեկի՝ «Մշակութային և էթնիկ բազմազանության կենտրոն» հասարակական միավորման նախագահ Սեյֆեդդին Հուսեյնլիի (Սաֆարով) ընտանիքին։ 2025 թվականի հունիսի 27-ին Եկատերինբուրգում գտնվող այն տունը, որտեղ ապրում էին նրա երեք եղբայրներն ու մերձավոր ազգականները, խուզարկության էր ենթարկվել ռուս իրավապահ մարմինների կողմից։

Երկու եղբայրներ՝ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները, մահացել էին, ըստ Բաքվի՝ կտտանքների հետևանքով։ Մյուսներին սպառնում է երկարատև ազատազրկում։ Սեյֆեդդին Հուսեյնլին ողբերգությունն անվանել է «էթնիկ և կրոնական խտրականության օրինակ» և հայտարարել, որ ցանկանում է իր եղբայրներին թաղել Ղարաբաղում։

Համաժողովը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Շուշիում, «Ղարաբաղ» հյուրանոցում: Այն կազմակերպվել էր Մշակութային և էթնիկ բազմազանության կենտրոնի և Մետաքսի ճանապարհի մշակութային և պատմական հետազոտությունների կենտրոնի կողմից։ Մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հետազոտողներ և փորձագետներ 10 երկրներից՝ Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից և Իսրայելից։

Համաժողովը ներառում էր երկու պանելային  քննարկում՝ «Էթնիկ և մշակութային բազմազանությունը որպես մարդկության ժառանգություն» և «Գաղութատիրության ժամանակակից ձևերը. գործողություններ, որոնք ազգերին բերում են ողբերգություն, ստրկություն և տառապանք»։

Համաժողովից հետո մասնակիցները ընդունել են  համատեղ հռչակագիր։

Չնայած հռչակագիրը հիմնված է համընդհանուր սկզբունքների վրա, դրա հիմնական հասցեատերը, ըստ էության, Ռուսաստանը է։

Լրատվամիջոցը հռչակագրից մեջբերումներ է ներկայացրել։

«Մշակութային և էթնիկ բազմազանությունը, հանդուրժողականությունը և բազմամշակութայնությունը պետք է լինեն յուրաքանչյուր պետության ազգային ժառանգությունը։ Ոչ մի ժողովուրդ չպետք է ենթարկվի նվաստացման, խտրականության կամ հալածանքի իր էթնիկ կամ կրոնական պատկանելության պատճառով… Ժողովուրդների էթնիկ և կրոնական պատկանելությունը չպետք է համարվի հանցագործություն կամ դառնա կոլեկտիվ պատժի հիմք»։

«Պետք է դադարեցվի Ռուսաստանից ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ չերքեզների, լեզգիների, ավարների, թաթարների, չեչենների, սակերի, բուրյաթների և այլ ոչ ռուս ժողովուրդների բռնի ուղարկումն ուկրաինական ճակատ՝ ճնշման, հալածանքների, շանտաժի և բանտարկության սպառնալիքի միջոցով։ Ռուսաստանը պետք է դասեր քաղի պատմությունից, ճանաչի չերքեզների և այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունները, դադարեցնի նրանց արյունը թափածներին փառաբանելը և հասանելի դարձնի պատմական թեմաներով արխիվային նյութերը։ Ռուսաստանում պետք է դադարեցվեն շովինիստական ​​և քսենոֆոբիկ հռետորաբանությունը, ինչպես նաև ոչ ռուսների նկատմամբ սքինհեդների խմբերի կողմից հարձակումներն ու հալածանքները և այլ նմանատիպ դրսևորումները»։

«Էթնիկական և մշակութային բազմազանության պաշտպանության հարցում Ադրբեջանի օրինակելի դերակատարումը պետք է բարձր գնահատվի։ Շուշիում Ադրբեջանի պատմական հաղթանակը պետք է ծառայի որպես օրինակ՝ խորհրդանշելով պատմական արդարության վերականգնումը, ինչի կարիքն ամենաշատն ունեն գաղութացված ժողովուրդները»։

Ելույթներում անդրադարձ է եղել 1763-1864 թվականների Կովկասյան պատերազմին, 1864 թվականի «Մեծ արտաքսմանը», կարաչայների, բալկարների և չեչենների խորհրդային տեղահանություններին, նրանց մայրենի լեզուներով կրթության սահմանափակումներին, հայրենիք վերադառնալու իրավունքի արգելափակմանը և հանրապետությունների ինքնիշխանության բացակայությանը։

Իր ելույթում Սեյֆեդդին Հուսեյնլին նշել է. «Մենք խորապես զգում ենք այս ցավը, ինչի մասին վկայում է մեր սեփական ընտանիքի օրինակը… 2025 թվականի հունիսի 27-ին Եկատերինբուրգում իմ երեք եղբայրները և մի քանի մերձավոր ազգականներ ենթարկվել են Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից անհիմն հարձակման… Մենք կարծում ենք, որ մշակութային և էթնիկ բազմազանությունը և հանդուրժողականությունը պետք է լինեն յուրաքանչյուր պետության ժառանգությունը, և էթնիկ և կրոնական պատկանելության վրա հիմնված խտրականությունը պետք է մերժվի»։

Ռուս-ադրբեջանական լարվածություն

Համաժողովը պատահական պահի չի անցկացվել։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող AZAL ինքնաթիռը Ռուսաստանի տարածքում խոցվել էր «Պանցիր» հրթիռով։ Ղազախստանում արտակարգ վայրէջքի փորձի ժամանակ 38 մարդ զոհվել էր։ Ադրբեջանը պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին՝ պահանջելով ներողություն և փոխհատուցում։

2025 թվականի հունիսին Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները սրել էին դիվանագիտական ​​ճգնաժամը. էթնիկ ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ և խոշտանգումների մասին  լուրերը։ Սեյֆեդդին Հուսեյնլիի եղբայրները այդ իրադարձությունների զոհ  էին դարձել։ Ի պատասխան՝ Բաքվում «Սպուտնիկ» գրասենյակում ռեյդ էր  իրականացվել, և Ռուսաստանի քաղաքացիներ էին  ձերբակալվել։

2025 թվականի հոկտեմբերին Պուտինը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդունել էր  հրթիռային հարվածը։ Այս տարվա ապրիլին Ռուսաստանը պաշտոնապես համաձայնել էր փոխհատուցում վճարել։ Հարաբերությունները մասամբ կարգավորվել են, բայց լարվածությունը մնում է։ Համաժողովը տեղի է ունենում հենց այս իրադարձություններից հետո՝ անձնական ողբերգությունը բարձրացնելով սոցիալ-քաղաքական մակարդակի։

Ի՞նչ է սա իրականում նշանակում

Ուկրաինայի պատերազմի ֆոնին հետխորհրդային տարածքում ակտիվանում են ապագաղութացման մասին դիսկուրսները։ Ըստ JAMNews-ի՝ «Դենացիֆիկացիայի» մասին ռուսական հռետորաբանությունը հակադրվում է Ռուսաստանի կայսերական հանցագործությունների դատապարտմանը՝ չերքեզների ցեղասպանությունը, այդ թվում՝ 1763-1864 թվականների պատերազմը և 1864 թվականի «Մեծ արտաքսումը», որը հանգեցրեց հարյուր հազարավոր մարդկանց մահվան կամ տեղահանության, խորհրդային կոլեկտիվ պատժի պրակտիկան և ժամանակակից էթնիկ քաղաքականությունը։  Ըստ հրապարակամն՝ Ադրբեջանի հաղթանակները 2020-2023 թվականներին Ղարաբաղում դիտվում են որպես ռուսական միջնորդության ձախողման ապացույց, և համաժողովը դրանք ներկայացնում է որպես «գաղութային կառավարման տակ գտնվող ժողովուրդների համար պատմական արդարության վերականգնման օրինակ»։

Չնայած համաժողովը քաղաքացիական հասարակության նախաձեռնություն էր, Շուշիում դրա անցկացումը և  ադրբեջանական պետական ​​մակարդակով աջակցության նշանները Ռուսաստանին ազդանշան են տալիս, որ հարաբերությունների նախկին մոդելն այլևս չի գործում։

Նշվում է, որ Ադրբեջանի սեփական էթնիկ քաղաքականության, այդ թվում՝ հայերի հետ հարաբերությունների և փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ հարցերը մնում են, բայց դրանք համաժողովում ուղղակիորեն չեն քննարկվել։ Ուշադրության կենտրոնում էր Ռուսաստանի քննադատությունը։ Չերքեզական սփյուռքը և այնպիսի շարժումներ, ինչպիսին է Ազատ Ազգերի Լիգան, ակտիվորեն մասնակցել են համաժողովին իրենց ներկայացուցիչների միջոցով և աջակցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի