Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
Քաղաքականություն
26.08.2026 | 23:30
Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ապամոնտաժվել են Բաշինջաղյան փողոցի 196 շենքին հարակից ապօրինի ավտոտնակը և Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեին կից ապօրինի կրպակը։
Քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքում ապօրինի կառույցների հայտնաբերման և ապամոնտաժման աշխատանքները։

