Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին մահացել է՝ նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ ենթադրությունների ֆոնին, գրում է CNN-ը։

«Ես չեմ կարծում, որ նա մահացել է։ Նա շատ լուրջ վիրավորվել էր։ Նրա մարմնի ձախ կողմը՝ ձեռքը, ոտքը, ամբողջությամբ։ Նա շատ լուրջ վիրավորվել էր։ Բայց ես չեմ կարծում, որ նա մահացել է»,- Թրամփը հայտարարել է ռադիոհաղորդավար Գլեն Բեքի հետ ուղիղ հեռախոսային հարցազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ Իրանի պաշտոնյաները շարունակում են խորհրդակցել նրա հետ և կարևոր հարցերի վերաբերյալ ստանալ նրա «վերջնական օրհնությունը»։

Պատերազմում հաղթելու հեռանկարների մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Մեր ֆինանսական հզորությունն անհավանական է, և այդ ամենը տանում է դեպի շատ մեծ հաղթանակ»։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման արշավի մասին՝ սպառնալով տնտեսական հետևանքներով այն երկրներին, որոնք կհրաժարվեն խզել կապերը Թեհրանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի