Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի Կրթության նախարարության տեսուչները փոքրամասնությունների դպրոցների ստուգումներ էին իրականացրել և բանավոր տեղեկացրել որոշ հայկական դպրոցների, որ Հայաստանից աշակերտներն այժմ պետք է հաճախեն պետական ​​կամ մասնավոր դպրոցներ: Խնդիրը բարձրացվել է Հայկական հիմնադրամների միության օգոստոսի 24-ի նիստում, և իշխող Արդարություն ու զարգացում  կուսակցությունից հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն հայտարարել է, որ կկապվի համապատասխան մարմինների հետ՝ հարցի վերաբերյալ հստակեցումների համար, այս մասին գրում է Agos-ը։

Agos-ին տված մեկնաբանությունում Սըվաջըօղլուն ասել է, որ հարցը քննարկել է կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հետ։ Ըստ նրա՝ նախարարը փոխանցել է, որ «վերջին օրերին հայկական համայնքային դպրոցներ հաճախող հյուր աշակերտների վերաբերյալ նոր կանոնակարգեր չկան, դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը գործող կանոնակարգերին համապատասխան»։

Այսպիսով, Թուրքիայի հայկական դպրոցները կշարունակեն ընդունել Հայաստանից աշակերտների։

Նշվում է նաև, որ ստուգումները վերաբերել են ոչ միայն Հայաստանից եկած աշակերտներին, այլև հունական և հրեական դպրոցներին:

Վերջին ուսումնական տարում Հայաստանից շուրջ 50 աշակերտ կրթություն է ստացել տեղի հայկական դպրոցներում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի