«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ որոշումը։ Հուլիսի 4-ին դատարանն ուժի մեջ էր թողել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։ 

Ընտրությունների սահմանադրական գործառույթները և լեգիտիմությունը

ՍԴ-ն արձանագրում է, որ ժողովրդավարական պետությունում իշխանության ցանկացած դրսևորում պետք է վայելի հասարակության վստահությունը և ունենա ժողովրդական մանդատ։ Ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման միջոց են, այլև հանրային վերահսկողության գործիք։

«Ժողովրդավարության երաշխավորումը հանդես է գալիս որպես կայուն, լեգիտիմ և իրավական ու ժողովրդավարական պետության կառուցման անփոխարինելի նախապայման, իսկ ընտրությունները՝ որպես ժողովրդաիշխանության նյութականացման, հանրային իշխանության լեգիտիմացման և սահմանադրական ժողովրդավարության կենսունակության ապահովման հիմնարար կառուցակարգ»,-նշվում է որոշման մեջ։

Քրեական վարույթները և քաղաքական չեզոքությունը

Դատարանն անդրադարձել է ընտրությունների շրջանում իրավապահ մարմինների գործունեությանը՝ շեշտելով, որ քրեական արդարադատությունը չպետք է կիրառվի քաղաքական նպատակներով, բայց նաև չպետք է կանգ առնի ընտրությունների պատճառով։

ՍԴ-ն որոշման մեջ ընդգծել է՝ իրավապահ մարմինները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն մինչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ մնային հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրությունների մասնակից քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց:

«Բոլոր դեպքերում, իրավապահ մարմիններին օրենքով վերապահված գործառույթների իրականացումը չի կարող կախվածության մեջ դրվել ընտրությունների և վերջիններիս նախորդող ժամանակահատվածից, ինչպես նաև համապատասխան վարույթով անցնող անձի քաղաքական հայացքներից»,-ասվում է որոշման մեջ։

Միաժամանակ, ՍԴ-ն ընդգծում է անմեղության կանխավարկածի խստիվ պահպանման պահանջը պաշտոնատար անձանց կողմից, հատկապես «զգայուն» նախընտրական շրջանում, որպեսզի չձևավորվի կանխակալ վերաբերմունք քաղաքական ուժի նկատմամբ։

Ընտրական կոռուպցիայի «սոցիալական ժառանգությունը»

ՍԴ-ն կատարել է ուշագրավ արձանագրում Հայաստանում ընտրական կոռուպցիայի համակարգային բնույթի վերաբերյալ․ «Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն։ Սահմանադրական դատարանն այս իրավիճակն ընտրական գործընթացի որևէ մասնակցի չի վերագրում, փոխարենը՝ մատնանշում է համակարգային խնդրի առկայությունը»։

Դատարանը քննադատում է քաղաքական ուժերի «կրավորականությունը» և կոչ անում ակտիվ անհանդուրժողականություն դրսևորել ընտրակաշառքի նկատմամբ։

Վարչական ռեսուրսի չարաշահման և «սոցիալական կաշառքի» չափանիշները

ՍԴ-ն սահմանում է, որ վարչական ռեսուրսի օգտագործումն ինքնին չարաշահում չէ, եթե այն իրականացվում է պետական քաղաքականության շրջանակում և չի պարունակում քարոզչական տարրեր։ Սակայն ընտրություններին մոտ ժամանակահատվածում իրականացվող սոցիալական ծրագրերը կարող են դիտարկվել որպես «սոցիալական կաշառք»։

Դատարանը առաջարկում է սահմանափակել նախընտրական շրջանում պետական բյուջեի միջոցներով չնախատեսված սոցիալական վճարների կատարումը։ Պլանավորել նման միջոցառումներն ընտրություններից զգալիորեն առաջ։

Վերաքվեարկության անցկացման սահմանադրական արգելքները

ՍԴ-ն անդրադառնում է հարցին, թե ինչու առանձին տեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը պարտադիր չէ, որ հանգեցնի վերաքվեարկության։

«Եթե վերաքվեարկությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ընտրողներն արդեն տեղեկացված են քվեարկության նախնական արդյունքների մասին, ապա այն դադարում է ծառայել ընտրողների սկզբնական կամքի վերարտադրմանը և կարող է վերածվել նոր իրավաքաղաքական իրավիճակում նոր կամարտահայտության»,-նշվում է դատարանի որոշման մեջ։

Քաղաքական խոսույթը և ատելության խոսքը

Դատարանն անդրադարձել է նախընտրական քարոզչության ժամանակ հնչած կոշտ հռետորաբանությանը։

«2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող առանձին քաղաքական ուժերի առաջնորդների/ներկայացուցիչների խոսքը/հռետորաբանությունը եղել է անընդունելի կոպիտ, հանրային բարոյական տեսանկյունից՝ խիստ դատապարտելի, իսկ դրա ազդեցությունը՝ ցնցող»,-ընդգծել է դատարանը։

Այնուամենայնիվ, ՍԴ-ն գտել է, որ գիտականորեն հիմնավորված մեթոդների բացակայության պայմաններում հնարավոր չէ փաստել այդ խոսքի թվաբանական ազդեցությունն ընտրությունների վերջնարդյունքի վրա։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Եվգենյա Համբարձումյան