Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները։ 

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնին այս տարի ներկայացվել են հայտեր 95 երկրից․ մրցութային ծրագրում ընդգրկվել էր 39 ֆիլմ՝ 22 երկրից։ Փառատոնի հաղթող ֆիլմերն են՝

  • Փառատոնի տնօրենի մրցանակ՝ «Կյանքը շարունակվում է» (ռեժ.՝ Մերի Վարդանյան, Հայաստան)
  • Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիա​յի նախագահի հատուկ մրցանակ՝ «Վազի՜ր, գետ» (ռեժ.՝ Անաստասիա Օստապենկո, Ռուսաստանի Դաշնություն)
  • «ԱրմԴոկ» հայկական վավերագրական ֆիլմերի ասոցիացիայի և Հայաստանի վավերագրական ֆիլմերի գիլդիայի հատուկ հիշատակում՝ «Դորայի դեղին կոշիկները» (ռեժ.՝ Գոհար Սարգսյան, Հայաստան),  «Տեղահանում» (ռեժ՝. Երվանդ Ռումյան, Հայաստան)
  • «Կինոտեք» ընկերության հատուկ մրցանակ՝ մինչև 2 մլն  դրամ արժողությամբ կինոտեխնիկայից օգտվելու հնարավորություն կարճամետրաժ ֆիլմի արտադրության համար՝ «Մայրենիք» ( ռեժ.՝ Գոռ Առուշանյան, Լեհաստան)
  • Գրան պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Անգղներ» (ռեժ.՝ Դիան Ուեյս, Ֆրանսիա/Հարավային Աֆրիկա)
  • Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ ազգային ծրագիր/դրամային մրցանակ/՝ «Ռոբինզո՞ն» ( ռեժ.՝ Մարիաննա Մովսեսյան, Հայաստան)
  • Լավագույն  կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ ազգային ծրագիր /դրամային մրցանակ/՝ «Դորայի դեղին կոշիկները» ( ռեժ.՝ Գոհար Սարգսյան, Հայաստան)
  • Լավագույն ուսանողական ֆիլմ՝ ազգային ծրագիր/դրամային մրցանակ/
  • «Աղ» (ռեժ.՝ Տաթև Ասատրյան, Հայաստան)
  • Լավագույն խաղարկային ֆիլմ՝ միջազգային ծրագիր՝ «Գունատ արև» (ռեժ.՝ Ադրիան Մոյս Դալլին, Ջավահին Զենտար, Ֆրանսիա)
  • Լավագույն ռեժիսոր՝ «Վերնագիր հորինիր» (ռեժ.՝ Կլաուդիա Ֆորտունիակ, Լեհաստան)
  • Լավագույն սցենար՝ «Կեղծ զարդեր» (ռեժ.՝ Ջեսի Մուսալեմ, Ֆրանսիա/Լիբանան, սցենարի հեղինակ՝ Ջիհադ Հոջեյլի)
  • Լավագույն դերասանուհի՝ «Բարլեբաս» (ռեժ.՝ Մալու Յանսեն, Բելգիա/Նիդերլանդներ, դերասանուհի՝ Պիտոու Նիկոլաս)
  • Լավագույն դերասան՝ «Անգղներ» (ռեժ.՝ Դիան Ուեյս, Ֆրանսիա/Հարավային Աֆրիկա, դերասան՝ Էդվին Վան Դեր Վոլտ)
  • Լավագույն օպերատոր՝ «Իկարոս» (ռեժ.՝ Քրիստոս Կարդանա, Բելգիա/Ֆրանսիա/Հունաստան/Մեծ Բրիտանիա, օպերատոր՝ Քրիստոս Կարամանիս)
  • Լավագույն գեղարվեստական լուծում՝ «Մշուշը վերացել է» (ռեժ.՝ Սեյեդ Ալի Ղասեմի, ԻԻՀ)
  • Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «18-րդ գարուն» (ռեժ.՝ Մենուա Հովհաննիսյան, Հայաստան), «Մայիսի վերջին կիրակի» (ռեժ.՝ Ալեխանդրո Բորդիե, Լյուքսեմբուրգ)

Նշենք, որ ժյուրիի նախագահն էր կինոռեժիսոր Սոսո Բլիաձեն (Վրաստան), ժյուրիի անդամները՝ դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը և կիոնռեժիսոր Արշալույս Հարությունյանը: