Ասում էին՝ ԵՄ-ն հանձնեց Սյունիքը, Մակրոնը ծախեց ՀՀ-ն, մինչդեռ՝ Եվրոպան է ֆինանսավորում Հյուսիս-Հարավը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Factor TV-ի եթերում  խոսելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի մասին, հայտարարել է, որ Եվրոպան ինքն է նախաձեռնությունը վերցնում իր ձեռքը և, փաստացի, «պարտադրում է Հայաստանին եվրաինտեգրում»։ Նրա կարծիքով՝ իշխանության և Ռուսաստանի միջև առկա հակասությունները բեմականացում են, քանի որ Հայաստանի իշխանությունների համար առաջնայինը ոչ թե պետության շահն է, այլ սեփական իշխանության պահպանումը։

Խզմալյանը Եվրահանձնաժողովի ղեկավարի այցը որակեց դարակազմիկ և առանձնացրեց երեք կարևոր կետ․

«Առաջինն այն, որ Եվրամիությունը, ի դեմս նրա գլխավոր անձի, ևս մեկ անգամ հաստատեց, որ բաց է Հայաստանի համար։ Դա նշանակում է, որ Եվրոպան, եթե Հայաստանը չի գնում Եվրոպա, ինքն է գալիս Հայաստան։ Սա հաստատում է այն թեզը, որ Եվրոպան սկսում է պայքարել Հայաստանի համար և պարտադրում է Հայաստանին եվրոինտեգրում։ Երկրորդ կարևոր կետն այն է, որ Եվրոպան դնում է Հայաստանը իր ենթատեքստի մեջ այլ բանակցություններում և բարձրացնում է Հայաստանի անվտանգությունը՝ ավելացնելով արդեն իսկ իր խաղաղապահ առաքելությանը նաև էներգետիկ և կոմունիկացիոն հնարավորությունները։ Երրորդ կարևոր փաստն այն է, որ այդ ամեն ինչով հանդերձ, Եվրոպան ուղիղ ասաց, որ չի մասնակցելու ԹՐԻՓՓ նախագծին։ Եվրամիությունը հավելյալ գումարներ է հատկացնում Հյուսիս-Հարավ ճանապարհին և, մասնավորապես, նոր կառուցվող երկաթուղային գծերին Հայաստանի հյուսիսում»։

Ի պատասխան դիտարկմանը, թե վերջին իրադարձությունները, մասնավորապես Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցները և Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելը, հերքում են իշխանության ռուսամետ լինելու թեզը, Խզմալյանը պնդեց, որ այդ ամենը բեմականացում է․

«Հայաստանը, չմտնելով Եվրամիություն, դառնում է Եվրամիության համար որոշակի Հունգարիա։ Ես չեմ ասում, որ Փաշինյանը ռուսամետ է։ Ես ասում եմ մի ուրիշ բան։ Ես ասում եմ, որ Փաշինյանը անում է ամեն ինչ հանուն իր իշխանությունը պահպանելու։ Հայաստանը իր տնտեսական գլխավոր աճը ստացել է շնորհիվ ռուսական գորշ սխեմաներն իրականացնող գործիքի, որը Ռուսաստանին հիմա չի հերիքում։ Ռուսաստանի համար խնդիր չէ Հայաստանի շուկան, որը կոպեկներ Է։ Հայաստանը Ռուսաստանին պետք է բոլորովին այլ նպատակների համար, որ Հայաստանի միջոցով Ռուսաստանը կարողանա գնել այն, ինչ պետք է Ռուսաստանին պատերազմը շարունակելու համար։ Եվ այդ սխեմաները՝ այդ չիպերը, այդ մեքենաները, էլեկտրոնային սարքերը, Հայաստանի միջոցով, ինչպես նաև Ղազախստանի, Վրաստանի միջոցով, դրանք են կրիտիկական կարևոր»։

Ըստ Խզմալյանի՝ Արևմուտքը քաջատեղյակ է այս գործընթացներից և փորձում է հակազդել դրանց՝ Հայաստանը դուրս բերելով ռուսական ազդեցության ոլորտից։

«Վրաստանին Եվրոպան պատժեց և հասցրեց այն վիճակի, որ Վրաստանը, փաստորեն, բացեիբաց դուրս է եկել Եվրոպայի դեմ։ Հայաստանի դեպքում իրենք չեն ուզում կրկնել նույն սխալը։ Դրա համար Եվրոպան պայքարում է Հայաստանի համար, որպեսզի դուրս հանի Հայաստանը այդ օլիգարխիկ և Ռուսաստանի հետ կապված օղակների թելադրանքի և վերահսկողության տակից։ Եվ իզուր չէ, որ և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի դեպքում Եվրոպան առանձին նշում է հայ ժողովրդին, վրաց ժողովրդին, եվրոինտեգրման ցանկությունը, և շատ լավ հասկանում է, որ էլիտաները կա՛մ ծախված են, կա՛մ գտնվում են վերահսկողության տակ»։

Ըստ Խզմալյանի՝ եվրոպական ուժերը պետք է համախմբվեին, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ իշխանությունը նախընտրեց խորհրդարանում ունենալ կառավարելի, ռուսամետ ընդդիմություն, ինչը Ռուսաստանի թելադրանքն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան