Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

Իրանի ռազմական հրամանատարը զգուշացրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին Իրանի վրա ցանկացած հարձակման դեմ, մինչ երկիրը պատրաստվում է պատերազմի առաջին օրը ավիահարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի պետական ​​հուղարկավորությանը, գրում է Reuters-ը։

«Մենք զգուշացնում ենք Իրանի թշնամիներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և սիոնիստական ​​ռեժիմին (Իսրայել), խուսափել ցանկացած սխալ հաշվարկից և մտածել այն կոշտ պատասխանի մասին, որը մեր զինված ուժերը կձեռնարկեն մեր երկրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի դեպքում»,- պետական ​​լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարության մեջ ասել է «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։

Խամենեիի հուղարկավորության արարողությունները կսկսվեն հուլիսի 4-ին Թեհրանում և կավարտվեն հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադում հուղարկավորությամբ, իսկ այդ ընթացքում լրացուցիչ արարողություններ են նախատեսված Ղոմում և Իրաքում։

Չորեքշաբթի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նմանատիպ նախազգուշացում էր տարածել, որ Թեհրանն անհապաղ և հզոր արձագանք կտա իր ժողովրդի կամ ղեկավարության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի այն մեկնաբանությունից հետո, որ Իրանի ներկայիս գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «մահվան նշման տակ է»։

Իրանական լրատվամիջոցները հաղորդել են հուղարկավորության ընթացքում անվտանգության ուժեղացված միջոցառումների մասին, մինչդեռ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը չորեքշաբթի հայտարարել է, որ մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում և Մաշհադում, ժամանակավոր օդային սահմանափակումներ կկիրառվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի