Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ լավ  շփում ունի Թեհրանի հետ, և որ վերջին հանդիպումները Կատարում լավ են անցել, գրում է Reuters-ը։

«Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում։ Նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել, տեսնենք»,- լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ-ն ու Իրանը չորեքշաբթի Կատարի մայրաքաղաք Դոհայում տեխնիկական բանակցություններ են վարել՝ Հորմուզի նեղուցով նավագնացության հոսքի վերաբերյալ համաձայնության գալու և երկարատև հրադադար ապահովելու նպատակով, հայտնել են բանակցություններին տեղյակ աղբյուրը և իրանցի պաշտոնյան։

Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և դեսպան Սթիվ Ուիթկոֆը հանդիպել են Կատարի վարչապետի՝ Պակիստանի հետ միասին բանակցություններում միջնորդի հետ՝ բանակցությունների հիմքը նախապատրաստելու համար, սակայն չեն մասնակցելու քննարկումներին, ասել է բանակցություններից անմիջականորեն տեղյակ աղբյուրը։

«Մենք շատ լավ ենք լեզու գտնում։ Կարծում եմ՝ նրանք լավ են»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանը «երկար ճանապարհ է անցել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի